Լուրեր
Էդ որտե՞ղ են տուրիստները պտտվում աշխարհով մեկ, որ արտակարգ դրության պատճառով էլ չեն գալիս ՀՀ. Ավինյան
  • 18:51
  • 2020-08-12
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ:  Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:

«Եկեք հասկանանք` էդ որտե՞ղ են տուրիստները պտտվում աշխարհով մեկ և չեն գալիս Հայաստան արտակարգ դրության պատճառով: Տրամաբանական է, որ եթե դու ունես օրական 200 գրանցված դեպք, դա պոտենցիալ սպառնալիք է սահմանադրական կարգի համար, ՀՀ քաղաքացիների առողջության համար: Եվ շատ տրամաբանական է, որ այդ պայմաններում երկրում լինի արտակարգ ռեժիմ»,- իր եզրափակիչ խոսքում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով` արտակարգ ռեժիմը շարունակվում է, որովհետև բնակչության առողջությանը սպառնացող սպառնալիքը վերացած չէ: «Չեմ հասկանում` որն է տրամաբանությունը արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու, բայց ասեմ, թե ինչ է դրա հետևանքով տեղի ունենալու` 2 շաբաթ հետո կունենանք օրական 400-500 դեպք»,- ասաց նա` հավելելով, որ արտակարգ դրության ռեժիմի երկարացումը իրենց քմահաճույքը չէ:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *