Լուրեր
ԼՀԿ-ն առաջարկում է չեղարկել արտակարգ դրությունը երկարացնելու կառավարության որոշումը. Մարուքյան
  • 18:34
  • 2020-08-12
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ:  Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է արտակարգ դրությունը ՀՀ-ում չեղարկել. «Ըստ մեզ` մի քանի սահմանափակումներ է, որ անհրաժեշտ է պահպանել: Բաց տարածքներում դիմակների կրումը ընդհանրապես անիմաստ է, փակ տարածքներում պարտադիր է»:

Նրա խոսքով` արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը հեշտ ճանապարհ է. «Մենք պատրաստ ենք 24 ժամ աշխատել կառավարության նախագծերի վրա և մեր ներդրումն ունենալ, որ այդ նախագծերը շուտ բերենք, ընդունենք և արտակարգ դրության իրավական ռեժիմից դուրս գանք: ԼՀԿ-ն առաջարկում է չեղարկել արտակարգ դրությունը երկարացնելու կառավարության որոշումը»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

  • Դիտումներ՝ *