Լուրեր
Արտակարգ դրությունը երկարացնելու որևէ հիմք չկա. Նաիրա Զոհրաբյան
  • 18:11
  • 2020-08-12
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ:  Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:

«Այսօր կառավարությունը 5-րդ անգամ է ներկայացնում արտակարգ դրությունը երկարացնելու առաջարկ: Մենք կարծում ենք, որ արտակարգ դրությունը երկարացնելու որևէ հիմք չկա, և «Բարգավաճ Հայաստանը» կողմ է քվեարկելու մեր գործընկերների քիչ հետո ներկայացվելիք որոշման նախագծին»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով` եթե ՀՀ-ն 5-րդ անգամ երկարացնում է արտակարգ դրությունը, ապա ԵՄ երկրների լեգիտիմ ռեակցիան պետք է լինի Հայաստանի հետ չբացել օդային սահմանը. «Իսկ չբացելով օդային սահմանը մենք կանգնում ենք պրոբլեմների առաջ, որից մեկը մի քանի ժամ առաջ տեսանք կառավարության առաջ»:

Զոհրաբյանն անդրադարձավ նաև բաց տարածքներում դիմակների կրման պահանջին. «Ո՞րն է տարբերությունը պուրակի և Մաշտոցի պողոտայի միջև»:

Նա ընդգծեց. «Մեր գործընկերներից շատերը վարակվեցին կովիդով, և նրանց բուժումը չկազմակերպվեց անվճար: Բուժումը նրանց վրա նստել է 400-500 հազար: Էդ օտարերկրյա քաղաքացիներին բուժելու փոխարեն` ինչո՞ւ մեր հայրենակիցներին չենք բուժում»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

  • Դիտումներ՝ *