Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Նրանք պետք է ցմահ փտեն բանտում. սպանված ոստիկանների հարազատները ավելի խիստ պատիժ են պահանջում «ծռերի» համար

«Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն ավարտվեց։ Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացած նիստում դատախազները հանդես եկան մեղադրական ճառերով: Դատախազը նշեց, որ կատարված հանցագործությունները հանրային չափազանց մեծ վտանգավորություն են ներկայացնում, և ամեն մեղադրանքը առանձին 8-10 տարվա ազատազրկում է նախատեսում: Ըստ մեղադրական ճառի, խմբի անդամները պատանդ են վերցրել գնդի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններից մի քանիսին: Բացի դրանից՝ հիմնավորվել է, որ խմբի անդամները սպանել են ոստիկաններ Արթուր Վանոյանին, Յուրի Տեփանոսյանին և Գագիկ Մկրտչյանին։ Ոստիկանների սպանության մեջ մեղադրվում են զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։

Եվ այսպես՝ դատախազը պահանջեց Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի վեց ամիս ժամկետով, Արեգ Կյուրեղյանին ազատազրկել 8 տարի 6 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս ժամկետով, Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ անձի մահվան հիմքով, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկման, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանին ազատազրկել 9 տարի ժամկետով, Էդվարդ Գրիգորյանին՝ 8 տարի վեց ամիս և Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման:

«Սասնա ծռեր» խմբի անդամների վրա համաներում չի տարածվելու, քանի որ ավելի վաղ տուժողներն առարկել էին։

Սպանված ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի մայրը՝ տիկին Անահիտը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով դատախազի պահանջած պատժաչափերին, ասաց, որ համաձայն չէ դրանց հետ։ Նրա խոսքերով՝ «նրանք բոլորը պետք է ցմահ նստեն»։ «Սա ինձ չի բավարարում։

Նրանք բոլորը պետք է ցմահ նստեն։ Նրանք ավելի խիստ պատիժ պետք է ստանան։ Ամեն մեկն իր արժանի պատիժը պետք է ստանա։ Նրանք մարդասպաններ են։ Իմ տղայի վրա ձեռք բարձրացնողը ոչ թե 10 կամ 20 տարի պետք է ստանա, այլ պետք է ցմահ դատվի։ Նա ամբողջ կյանքը, քանի դեռ կենդանի է, բերդում պետք է փտի։ 21 տարին քիչ է ինձ համար։։ Ես ցավում եմ, որ գնդակահարության հոդված չկա։ Ես կուզենայի, որ նրանց գնդակահարեին, բայց քանի որ նման հոդված չկա, թող ոչ մի ներում, ոչ մի համաներում, ոչ մի մեղմացում չկիրառվի, ու նրանք պետք է փտեն բանտում։ Նրանք պետք է տառապեն իմ տղային անմեղ տեղը կյանքից զրկելու համար։ Նրանք ինձանից բեթար պետք է տառապեն, քանի որ ազգի դավաճան, ոճրագործ, մարդասպան են»,- ասաց Գագիկ Մկրտչյանի մայրը։

Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ մեղադրող դատախազների հետ, հրապարակված պատժաչափերի հետ։ Նա շարունակում է պնդել, որ իր որդուն «ծռերը» չեն սպանել, այլ ոստիկանները; «Սաղ սուտ է, Սմբատ Բարսեղյանը մեղավոր չէ իմ որդու սպանության համար։ Էդ տղան անմեղ է։ Էդ Սերժի, Վովա Գասպարյանի, Գուրգեն Գրիգորյանի սցենարն էր։ Նրանք սարքեցին էս ամենը։ Մնացած ամեն ինչ սուտ է։ Արմեն Բիլյանն էլ է անմեղ։ Նա չի սպանել Գագիկ Մկրտչյանին»,- հայտարարեց Տեփանոսյանը՝ հավելելով, որ ով որ մտածի, կասկածի, որ ինքը կաշառվել է նման պնդումներ անելու համար, կամ «Սասնա ծռեր»-ի կողմնակից է, թող մեռնեն, քանի որ նման մարդիկ սրիկաներ են։ «Ամբողջ աշխարհն էլ գիտի, որ Յուրային սպանել են ոստիկանները։ Բայց իմ տղայի սպանությունը բարդեցին էդ հարիֆի՝ Սմբատ Բարսեղյանի վրա։ Գագիկ Մկրտչյանի սպանությունն էլ սարքեցին Արմեն Բիլյանի գլխին, բայց գնացեք հիվանդանոց, մի քիչ հետաքրքրվեք, կտեսնեք, որ նրան սրսկեցին, մեռավ։ Ինչ Արմեն Բիլյան, ինչ բան։ Նրանք խելոք, խեղճ, մարդիկ էին, նրանք չէին եկել մարդ սպանելու համար, նրանք մարդասպան չէին։ Նրանք կարող էին թուրք սպանել, բայց ոչ հայ։ «Ծռերը» ՊՊԾ գունդ չէին մտել հային սպանելու համար»,- ասաց Տեփանոսյանը՝ ավելացնելով, որ ոչ մի կերպ համաձայն չէ հրապարակված պատժաչափերի հետ։

Նշենք, սակայն, որ Յուրի Տեփանոսյանի կինը, ի տարբերություն Վահրամ Տեփանոսյանի, իր ամուսնու մահվան մեջ մեղադրում է «Սասնա ծռեր»-ին՝ ամբողջությամբ չկիսելով իր սկեսրայրի դիրքորոշումը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում