Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

Հանգիստ նստեք ձեր տեղը և շունչներդ պահած սպասեք վերջնական եզրակացությանը․ Անդրանիկ Քոչարյանի կոշտ պատասխանը Վահրամ Բաղդասարյանին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նախօրեին «Երկրի հարցը» հաղորդման շրջանակներում Վահրամ Բաղդասարյանը 2016թ․ ապրիլ ամսին տեղի ունեցած մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը համարում է անիմաստ, Հանձնաժողովի աշխատանքները համակարգող մասնագետներին՝ անփորձ, ինչպես նաև վկայակոչում է վառելիք չունենալու վերաբերյալ իրենց իսկ կառավարության ղեկավարի՝ որևէ փաստով չհիմնավորված խոսքերը՝ դրանք վերագրելով Հանձնաժողովին։

Առաջին, Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծումը ինքնանպատակ չի եղել, այն ստեղծվել է հանրային լայն շերտերի պահանջով՝ հետապնդելով մեկ նպատակ՝ այն է առանց քաղաքական շահարկումների բացահայտել կատարվածը, վերականգնել նախկին իշխանության անմնացորդ ջանքերով բանակի ընկած հեղինակությունը և վերադարձնել հասարակության վստահությունը զինված ուժերի նկատմամբ։

Երկրորդ, Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները համակարգում են ոլորտային բարձրակարգ ռազմական մասնագետներ ու խորհրդականներ, որոնց պրոֆեսիոնալիզմի մեջ հասարակությունը կհամոզվի որակյալ և հիմնովին փաստարկված եզրակացությունը ներկայացնելուց հետո։

Երրորդ, ապրիլյան քառօրյայի ընթացքում Զինված ուժերի ստորաբաժանումների՝ վառելիք չունենալու վերաբերյալ ոչ մի կերպ չփաստարկված հայտարարությունների հեղինակը նախկին կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն է, որի պարզաբանումները Հանձնաժողովի անդամներն առիթ են ունեցել լսելու, այս մասին ևս կխոսվի վերջնական զեկույցի մեջ։

Չորրորդ, Բաղդասարյանն անգամ ամբողջական պատկերացում չունենալով կատարվածի մասին, ծանոթ չլինելով ապրիլյանի վերաբերյալ փաստաթղթերին, իրեն իրավունք է վերապահում «խորհուրդներ» տալ Հանձնաժողովի նախագահին և անդամներին <<զգույշ լինել>> ձևակերպումների մեջ՝ չգիտակցելով, որ ցանկացած ասված խոսք ամբողջովին փաստարկված է։ Ավելին, եթե նա իրեն թույլ է տալիս նմանօրինակ մեկնաբանություններ անել, ավելի վաղ կարող էր իր քաղաքական հոգեհայր Սերժ Սարգսյանից ճշտել և համոզվել, որ ասված բոլոր նախադասությունները լիովին հիմնավորված են։

Հանրությունն էլ, Հանձնաժողովն էլ վստահ են, որ հայ զինվորն ու բարեխիղճ սպաները հաղթել են քառօրյա պատերազմում, սակայն թե պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը որքան պատշաճ է կատարել իր առջև դրված խնդիրը, կամ առհասարակ կատարել է, թե ոչ, Հանձնաժողովը ամբողջապես կներկայացնի իր զեկույցում, իսկ մինչ այդ, ինչպես կասեր դասականը, հանգիստ նստեք ձեր տեղը և շունչներդ պահած սպասեք վերջնական եզրակացությանը։

https://www.facebook.com/andranik.kocharyan.33/posts/3265732610151156

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում