Լուրեր
Մենք ձեր կողքին ենք. ՀՀ-ն լինելու է ձեր երկրորդ տունը. Մխիթար Հայրապետյանը՝ լիբանանահայերին
  • 17:54
  • 2020-08-12
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ:  Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ Լիբանանում վերջերս տեղի ունեցած իրադաձություններին: «ՀՀ-ն մեծ պատասխանատվություն ունի Սփյուռքի հայ համայնքների առաջ: Եվ Լիբանանում տեղի ունեցածը գործուն քայլերի է մղում ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին»,- նշեց նա:

Մխիթար Հայրապետյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ-ից Լիբանան ուղարկվող հումանիտար օգնությունները կրելու են շարունակական բնույթ. «Հայաստանի Հանրապետությունը լինելու է ձեր երկրորդ տունը. մենք ձեր կողքին ենք, մենք ձեր թիկունքին ենք, Աստված բոլորիս հետ»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

  • Դիտումներ՝ *