Լուրեր
Հայաստան, հիմա Բելառուս․․․․ Ակնհայտ է հետխորհրդային տարածքը մտել է փոփոխությունների փուլ
  • 18:30
  • 2020-08-12
  • Դիտումներ՝ *

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ միացել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքներին նախագահի ընտրությանը հաղթելու կապակցությամբ: Դա այն պարագայում, երբ Լուկաշենկոյի ընտրությունը բելառուսցի հազարավոր ընտրողների վիճարկման հարց է, որի առնչությամբ արդեն իսկ տեղի են ունեցել բախումներ և դեռ պարզ չէ, թե ընդհանուր առմամբ ինչ սցենարով կզարգանան իրադարձությունները: Այդ իմաստով, Հայաստանից շնորհավորանքը թվում է անպատեհ, հատկապես հաշվի առնելով այն, թե ժողովրդավարությունը քաղաքական հավատամքի ինչպիսի մակարդակով է դիտարկում Հայաստանի նոր իշխանությունը: Բանն այն է, որ դա կարծես թե չի համադրվում Բելառուսի նախագահի ընտրությանն ուղղված շնորհավորանքի հետ՝ հաշվի առնելով այդ ընտրությունն ու հետընտրական վիճակը: Դրանով հանդերձ, անկասկած է, որ քաղաքական տողատակում գործընթացն ունի բազմաթիվ այլ նուրբ շերտեր, և Բելառուսի նախագահի ընտրության շուրջ տեղի ունեցողը իրականում ամենևին պարզունակ կամ սև և սպիտակ իրականություն չէ, որքան կարող է թվալ առերևույթ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Օռբելի» կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի և «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ Սարգիս Գրիգորյանի հետ:

  • Դիտումներ՝ *