Լուրեր
Սևանում 1-2 շաբաթ առաջ տեղի ունեցած միջոցառումը շատ կոշտ հետևանք ունեցավ. Ավինյանը՝ Շաքե Իսայանին
  • 17:27
  • 2020-08-12
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ:  Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը նշեց, որ այժմ էլ ռեստորաններում ծածուկ միջոցառումներ են արվում, միակ պայմանն այն է, որ մասնակիցները լայվ չմտնեն. «Հասկանալի է, որ պարետատունը և ոստիկանությունը չէին կարող չնկատել դա»:

Ի պատասխան պարետ Տիգրան Ավինյանն ասաց. «Ինչի՞ց է հասկանալի, տիկին Իսայան: Կարող է լինել և այնպես, որ հնարավոր լինի չնկատել այդ միջոցառումը: Գաղտնիք չէ, որ այն միջոցառումները, որոնց մասին խոսվում է, դրանց հետևանքները շատ կոշտ են լինում, ինչպես, օրինակ, 1-2 շաբաթ առաջ Սևանում իրականացված միջոցառումը»:

Ավինյանի խոսքով` դրա համար էլ մեղմացումներ են սահմանվում, որպեսզի ծածուկ չարվեն այդ միջոցառումները:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *