Լուրեր
Ցավոք սրտի հայրենադարձությանը ամբողջությամբ պատրաստ չենք․ Հրաչյա Հակոբյան
  • 17:40
  • 2020-08-12
  • Դիտումներ՝ *

Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո դուք Լիբանանում Հայաստանի պատվիրակության անդամներից էիք։ Ի՞նչ կարող եք ներկայացնել այնտեղ տիրող իրավիճակից․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատասխանեց․ «Շատ ծանր իրավիճակում է գտնվում Բեյրութը, հատկապես հայկական թաղամասերը։ Մենք եղանք այն երկու հայկական թաղամասերում, որոնք ամենամոտն են գտնվել պայթյունի կենտրոնին։ Ավերվածությունները շատ մեծ էին, շատ հայկական ընտանիքներ զրկվել էին իրենց տներից։ Խոսքերով հնարավոր չէ նկարագրել այդ տեսարանը։ Երևի արդեն տեղյակ եք, որ Լիբանան ուղարկված օգնության ինքնաթիռներով մոտ 100 հոգի եկել է Հայաստան։ Դրանք այն քաղաքացիներն էին, որոնք զրկվել էին կացարանից և Հայաստանում ունեին որևէ մնալու տեղ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *