Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Նախագահ Սարգսյանի հակաճգնաժամային առաջարկը վարչապետին

Նախօրեին Հայաստանի նախագահի և վարչապետի աշխատանքային հանդիպմանը քննարկվել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը համավարակի դեմ պայքարի պայմաններում, խնդիրներն ու անելիքները: Արմեն Սարգսյանը հայտնել է, որ պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել կառավարության աշխատանքին ոչ միայն Սահմանադրությամբ լիազորված շրջանակում, այլ նաև աջակցել իր անձնական կապերի, փորձի և այլ հնարավորությամբ: Դա հատկանշական դիտարկում է, որով Արմեն Սարգսյանը, թերևս, փորձում է ակնարկել աջակցության պատրաստակամության հարցում քաղաքական հավակնության բացակայությունը, ինչի վերաբերյալ մտորումները հնարավոր է լատենտ լարվածության աղբյուր են վարչապետ-նախագահ փոխհարաբերությունում: Աշխատանքային հանդիպման պաշտոնական հաղորդագրության տողատակում նկատելի էր, որ Արմեն Սարգսյանը փորձում է նրբորեն ակնարկել, որ պետք չէ իր աջակցության պատրաստակամության տակ դիտարկել հնարավոր քաղաքական մրցակցայնության հեռանկար: «Բոլոր ուղղություններով Հանրապետության նախագահը և նախագահի ինստիտուտը, նախագահի բարեկամները պատրաստ են աջակցել կառավարությանը, որպեսզի հաղթահարվեն դժվարությունները», հայտարարել է Արմեն Սարգսյանը վարչապետ Փաշինյանի հետ զրույցում:

Մեծ հաշվով, Արմեն Սարգսյանը խոսում է միջազգային քաղաքական անցուդարձում անձնական կապերի կարևորության մասին, որոնք կարող են առաջնային պլան գալ մի իրավիճակում, երբ փլուզվել է գոյություն ունեցած աշխարհակարգը և ակնհայտորեն ընթանում է նոր աշխարհակարգի շինարարություն, որը, սակայն, դեռևս «նախագծահաշվարկային» փուլում է: Այլ կերպ ասած, համաշխարհային միջավայրում ակնհայտորեն առաջանում է ինստիտուտների փլուզվածության, ոչ էֆեկտիվության, կաթվածահար լինելու հանգամանքը: Դրա վառ վկայությունը, օրինակ, նույն համավարակի պայմաններում Առողջապահության համաշխարհային կազմակերպության շուրջ ստեղծված վիճակն է, երբ գերտերություն ԱՄՆ-ն գործնականում խզել է հարաբերությունն այդ կազմակերպության հետ, այն հայտարարելով քաղաքական շահերի սպասարկու: Այդպիսով, համաշխարհային միջավայրում, միջազգային հարաբերություններում, տնտեսական և քաղաքական գործընթացներում ինստիտուտների ճգնաժամի ֆոնին էական նշանակություն են ստանում միջանձնային հարաբերություններն ու կապերը:

Այդ առումով, Հայաստանի նոր կառավարությունը և մասնավորապես վարչապետ Փաշինյանը օբյեկտիվորեն գտնվում են ոչ այնքան ամուր դիրքերում, ինչը պայմանավորված է մի կողմից իշխանության կարգավիճակի համեմատաբար կարճ ժամանակով, որի ընթացքում, իհարկե, ձևավորվել են անձնական կապեր տարբեր առաջնորդների և շրջանակների հետ, սակայն ոչ մեծ դիապազոնով, և մյուս կողմից մինչիշխանական կարգավիճակով՝ Հայաստանի ընդդիմություններն այդ իմաստով լինում են հիմնականում Հայաստանի շրջանակով պարփակված, արտաքին դերակատարների հետ ունենալով հիմնականում արարողակարգային շփումներ: Ի դեպ, սա հայաստանյան ընդդիմադիր դաշտի առանցքային խնդիրներից է, որը շատ կարևոր է իշխանության հավակնորդ որևէ ուժի համար: Կընդունի՞ վարչապետը Արմեն Սարգսյանի առաջարկը անձնական ռեսուրսի աջակցության առումով, թե՞ կվերաբերի դրան քաղաքական խանդով: Միևնույն ժամանակ, իհարկե, կարևոր է, թե այդուհանդերձ ի՞նչ քաղաքական պայմաններ են լինելու այդ առաջարկների կամ աջակցության թիկունքին արդեն նախագահի բարեկամներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում