Լուրեր
Բացասական թեստ ունեցող ՀՀ քաղաքացիները ե՞րբ կկարողանան մեկնել ԵՄ որևէ երկիր. Բաբաջանյանը՝ Ավինյանին
  • 17:07
  • 2020-08-12
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ:  Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ արտակարգ դրության ռեժիմի մեղմացումը վաղաժամ է:

Նա, այնուամենայնիվ, հարցեր ուղղեց պարետ Տիգրան Ավինյանին` կապված դիմակի կրման հետ գյուղական բնակավայրերում. «Գյուղատնտեսական աշխատանք իրականացնող գյուղացիների համար կարո՞ղ ենք նախատեսել մեղմ ռեժիմ»:

Պատգամավորն անդրադարձավ նաև բանակի խնդրին. «Հնարավորություն կընձեռվի՞ զինվորներին տեսակցելու իրենց ծնողների հետ` կապված այս մեղմացումների հետ: Ի վերջո, զինվորները կկարողանա՞ն օգտվել արձակուրդի հնարավորությունից»:

Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց նաև, թե պարետատունը, կառավարությունը ինչ աշխատանք է տարել ԵՄ-ի հետ, որպեսզի Հայաստանը դուրս բերվի ռիսկային երկրների ցանկից, և բացասական թեստ ունեցող ՀՀ քաղաքացիներին թույլ տրվի մեկնել եվրոպական որևէ երկիր:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *