Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը խոսելով այգում թթվածին շնչելու նպատակով դիմակ չկրելու կամ դիմակը ճիշտ չկրելու համար ոստիկանության կողմից մարդկանց տուգանվելու մասին` ասաց. «Տպավորություն է, որ ոստիկանության վրա պլան է դրված, որ կոնկրետ այսքան մարդ պետք է տուգանվի: Չե՞ք պատրաստվում վերանայել տուգանքները կամ մեղմացնել»:
Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց. «Իրականում այս կոշտությունը էֆեկտիվ է: Եթե այդ կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիս ամիսներին, այլ պատկեր կունենայինք»:
Մանրամասն՝ տեսանյութում: