Զանգվածային բողոքի ցույցերի ճնշման նպատակով Մինսկում տեղակայված ուժային կառույցների ստորաբաժանումները լքել են քաղաքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով, մայրաքաղաքի փողոցներից հանվել է շրջափակումը և վերականգնվել է տրանսպորտային երթևեկությունը հիմնական մայրուղիներով:
Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել՝ ընտրությունների, ըստ որոնց հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, արդյունքների հետ չհամաձայնելու պատճառով:
ՈՀՆՋ-ի, ներքին զորքերի և ուժային այլ կառույցների ստորաբաժանումներ են տեղակայվել Մինսկում: Բողոքի ցույցերը ճնշելու համար նրանք արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառել: