Լուրեր
Հավաքների անցկացման քանակային և ժամային որևէ սահմանափակում չկա. Ավինյանը՝ Հայրապետյանին
  • 16:05
  • 2020-08-12
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ:  Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:

«Իմ քայլի» պատգամավոր Տաթև Հայրապետյանը պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե հավաքների անցկացման թույլտվության դեպքում մարդկանց թվաքանակի սահմանափակում կա՞, թե՞ ոչ:

Անդրադառնալով բնության գրկում դիմակների պարտադիր կրման պահանջը հանելուն` նա ասաց. «Եթե մարդը այգում քայլում է, նա բնության գրկո՞ւմ է, թե՞ բացօթյա տարածքում: Արդյոք ոստիկանությունը շարունակելո՞ւ է հետևել մարդկանց կողմից կանոնների պահպանմանը, որովհետև ես մտավախություն ունեմ, որ մեկ ամիս հետո մենք կարող ենք ունենալ ավելի բարդ իրավիճակ, քան մտածում ենք»:

Ի պատասխան փոխվարչապետն ասաց. «Հավաքների անցկացման քանակային և ժամային որևէ սահմանափակում չկա»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

  • Դիտումներ՝ *