Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ Ամուլսարի շուրջ տիրող իրավիճակին. «Ես վստահ եմ, որ դուք քայլ առ քայլ, կադր առ կադր տեսել եք, թե ինչ է կատարվել այնտեղ: Ո՞վ է պատասխանատու 2018-ին Ամուլսարի պաշտպաններին իշխանությունների տված խոստումների համար: Ո՞վ է պատասխանատու պետբյուջեից մոտ 400 հազար դոլար «Էլարդի» անարդյունավետ փորձաքննությանը տրամադրելու համար: Ո՞վ է պատասխանատու Ամուլսարում տեղի ունեցած բախումների, տուժած մարդկանց համար: Ո՞վ է պատասխանատու Ամուլսարի հարցում կառավարության անբարեխիղճ լռության համար»:
Մանրամասն՝ տեսանյութում: