ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում փոխնախագահի պաշտոնում նշանակելու է Կալիֆոռնիա նահանգից սենատոր Քամալա Հարիսին: «Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ ընտրել եմ Քամալա Հարիսին, «փոքր մարդու» համար անվախ մարտիկի և պետական պաշտոնի համար ամենաարժանի մարդկանցից մեկին»,- գրել է Բայդենը Twitter-ի իր էջում:
Քամալա Հարիսը ներգաղթյալների դուստր է (անունը նշանակում է «լոտոսի ծաղիկ»): Մայրը հետազոտող է, բնիկ հնդկացի, հայրը տնտեսագիտության պրոֆեսոր է, ծագումով Ճամայկայից:
2016 թվականի նոյեմբերի 8-ի ընտրություններում դարձել է պատմության մեջ Կալիֆոռնիայից առաջին «գունավոր» սենատորը: 2020թ. մասնակցել է նախագահական ընտրությունների նախնական փուլին, բայց հաջողության չի հասել փրայմերիզներում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ: