Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:
«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը հետաքրքրվեց, թե բուհերի վերաբացման վերաբերյալ մոտավոր որոշումը ինչպիսին կլինի. «Ո՞ր տարբերակների միջև է ընտրությունը»:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև` եթե Հայաստան եկած օտարերկրյա քաղաքացու թեստի արդյունքը դրական լինի, ինչ է կատարվելու:
Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց. «Նույնիսկ օտարերկրյա քաղաքացիներին մենք բուժելու ենք անվճար»:
Ինչ վերաբերում է բուհերին, Ավինյանն ասաց. «Հիմնական մոտեցումը հիբրիդային է, ինչը ենթադրում է և առկա, և հեռավար ուսուցում: Նախնական քննարկումները սեպտեմբերի 1-ից 15-ը վերսկսելու մասին են»:
Մանրամասն՝ տեսանյութում: