Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել: Ըստ կառավարական StopCov.ge կայքի, օգոստոսի 12-ի դրությամբ հաստատված դեպքերի թիվը հասել է 1278-ի: Վրաստանի եւս 41 քաղաքացի արտասահմանից է ժամանել բուժման նպատակով:
Առողջացածների թիվն ավելացել է 4-ով, հասնելով 1058-ի: Կորոնավիրուսի հետեւանքով Վրաստանում մահացել է 17 մարդ:
Հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության տակ է 245 մարդ, մեկուսացման մեջ՝ 7718: