Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, հարցրեց. «Ի՞նչն է պատճառը, որ անցած մեկ ամսվա ընթացքում օրենքներում փոփոխություններ չենք կատարել և անցանք կրկին արտակարգ դրության երկարաձգմանը»:
Նա հետաքրքրվեց նաև, թե արդյոք ՀՀ վարչապետը բանակցե՞լ է Վրաստանի վարչապետի հետ, որպեսզի ՀՀ քաղաքացիները ցամաքային ճանապարհով մուտք գործեն Հայաստան. «Դուք կամ ՀՀ վարչապետը բանակցե՞լ եք ՌԴ նախագահի հետ, որ արտագնա աշխատող ՀՀ քաղաքացիները կարողանան գնալ Ռուսաստան»:
Ի պատասխան` Ավինյանն ասաց. «ՌԴ-ն հրապարակավ պատրաստակամություն է հայտնել սահմանները երկկողմանի բացելու. այս պահին ԱԳՆ-ն այդ ուղղությամբ աշխատում է ՌԴ-ի հետ սահմանները երկկողմանի բացելու հետ կապված»:
Մանրամասն՝ տեսանյութում: