Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:
Ինչպես հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, արտակարգ դրությունը շարունակելու է գործել ՀՀ ողջ տարածքում մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17.00-ն:
Ներկայացնելով ներդրված մեղմացումները` նա նշեց. «Անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվելու է, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակների կրման կանոնը: Վերանայվելու է որոշակի բաց տարածքներում դիմակ կրելու կանոնը: Վերանայվելու է նաև հանրային սննդի օբյեկտներում յուրաքանչյուր սեղանի շուրջ թույլատրվող անձանց քանակը»:
Մանրամասն՝ տեսանյութում: