Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:
Ինչպես հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, արտակարգ դրությունը շարունակում է գործել ՀՀ ողջ տարածքում մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17.00-ն: Ներկայացնելով կիրառվող մեղմացումները` Ավինյանը նշեց. «Հանրակրթական դպրոցներում, քոլեջներում դասերը կսկսվեն սեպտեմբերի 15-ից, բուհերի վերաբերյալ որոշումը կկայացվի հաջորդ շաբաթվա ընթացքում»:
Նրա խոսքով` վերաբացվում են նաև գրադարանները և թանգարանները. «Մշակութային միջոցառումները նախատեսվում է անցկացնել բացօթյա»:
Մանրամասն՝ տեսանյութում: