Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը հայտնել է, որ զրուցել է Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ և եկել է այն եզրակացության, որ նա լավ տրամադրություն ունի: Ըստ նրա, ընդդիմադիր գործիչը պատրաստվում է ևս մեկ հայտարարություն անել իր երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Տիխանովսկայան նախօրեին ստիպված էր փախչել Բելառուսից: Ընդդիմությունը պնդում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի թիմը սպառնացել է կնոջը բաժանել իր երեխաներից, եթե նա չհեռանա երկրից և ցուցարարներին տուն գնալու կոչ չանի: