Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:
Ինչպես հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, արտակարգ դրությունը շարունակելու է գործել ՀՀ ողջ տարածքում մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17.00-ն. «Հուսով եմ՝ այսօր արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ»:
Նա ներկայացրեց կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և նշեց, որ այսօր համաճարակային վիճակը գնահատվում է միջինից դեպի թեթև ընթացող ծանրության. «Առողջապահական տեսակետից իրավիճակը լիովին վերահսկելի է»:
Մանրամասն՝ տեսանյութում: