Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել Android սմարթֆոններում օգտագործող երկրաշարժի ճանաչման ամենատարածված ցանցը:
«Այսուհետ ձեր Android հեռախոսը կարող է դառնալ երկրաշարժի մասին ահազանգման համակարգի մի մասը, որտեղ էլ որ բնակվեք: Սա նշանակում է, որ ձեր հեռախոսը կարող է լինել մինի սեյսմաչափ և միանալ միլիոնավոր այլ Android հեռախոսների՝ աշխարհի ամենամեծ երկրաշարժի մասին ահազանգման համակարգ ստեղծելու համար»,- ասվում է Google-ի պաշտոնական կայքում:
Ընկերությունից պարզաբանել են, որ սմարթֆոնները հագեցած են փոքր արագացուցիչներով, որոնք կարձանագրեն մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի մասին ազդանշանները: Ամբողջ աշխարհի տարբեր հարմարանքներից ողջ տվյալները կուղարկվեն հատուկ ստեղծված սերվեր: Դա կմշակի մուտքային տվյալները՝ որոշելու, թե իրականում որ կետում է երկրաշարժ սկսվում:
Սեյսմիկ ակտիվության մասին տեղեկատվությունը կցուցադրվի հատուկ պատուհանում`Google- ի որոնման բաժնում: Ավելի ուշ ընկերությունը պլանավորում է երկրաշարժի մասին ծանուցումներն ուղարկել բոլոր երկրների բնակիչներին: