Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կառավարությունը գնդակը տեղափոխեց նախկին համակարգի դաշտ

Հայաստանի կառավարությունը կայացրեց արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշում՝ միաժամանակ, սակայն, զգալիորեն թուլացնելով դրա ընթացքում թե՛ քաղաքական-քաղաքացիական, թե՛ տնտեսական գործունեության մի շարք արգելքներ:

Մասնավորապես, Հայաստանում այլևս թույլատրելի են բողոքի ցույցերն ու հանրահավաքները, իհարկե հակահամաճարակային կանոններով՝ մասնակիցները պետք է կրեն դիմակ և պահեն 1,5 մետր հեռավորություն: Քաղաքական հավաքների արգելքների չեղարկումը ըստ ամենայնի պայմանավորված է նաև նրանով, որ այդպիսով կառավարությունը փորձում է ազդակ հղել հանրությանը և քաղաքական մրցակիցներին, որ չունի ընդդիմադիր ուժերի հավաքները սահմանափակելու խնդիր և վստահ է իր ուժերին, այդ թվում՝ հանրային աջակցությանը:

Այդպիսով, կառավարությունը ըստ էության գնդակը վերադարձնում է այն ուժերի և միավորների դաշտ, որոնք քննադատում էին այս ընթացքում, թե կառավարությունը համաճարակը օգտագործում է ընդամենը քաղաքական սահմանափակումների համար, որպեսզի թույլ չտա մրցակիցներին դրսևորվել և գործել լիարժեք:

Այժմ, երբ հանվում են քաղաքական արգելքները, մրցակիցներն են փաստորեն հայտնվում, այսպես ասած, պատասխանատվության ներքո՝ իհարկե քաղաքական-հանրային իմաստով: Այսինքն՝ եթե նրանք դժգոհում էին և քննադատության մեխ էին դիտարկում արգելքների հանգամանքը, ապա դրա չեղարկումից հետո պետք է թերևս ցույց տան, թե իրենց հատկապես ի՞նչ քայլերին էին խանգարում արգելքները և ի՞նչ խնդիր պետք է առաջացնեին կառավարության համար, որ սահմանափակվում էր համաճարակով:

Ինչպե՞ս են խաղարկելու գնդակը կառավարության քաղաքական մրցակիցները, ընդդիմախոս շրջանակները, որոնք իհարկե առավելապես նախկին համակարգի այս կամ այն սեգմենտից էին, քանի որ այլ ընդդիմադիր տրամադրված ուժերը չէին հնչեցնում արգելքների վերաբերյալ քննադատություն ու դժգոհություն: Այդպիսով, եթե կար այդ դժգոհությունը, ապա հավաքների ազատությունը ենթադրում է, որ դժգոհ ուժերը պետք է կազմակերպեն բազմամարդ հանրահավաքներ և ցույց տան, որ ունեն հանրային մեծ աջակցություն, և որ մեծացել է կառավարությունից դժգոհ քաղաքացիների թիվը:

Այն, որ կառավարության քայլերից տարբեր պատճառներով դժգոհ քաղաքացիների թիվը մեծացել է՝ երկրորդ կարծիք լինել չի կարող: Այլ հարց է այն, թե արդյոք դրանից մեծացե՞լ է նախկին կառավարող համակարգի հետ որևէ կերպ ասոցացվող կամ այդ համակարգը ներկայացնող ուժերի հանրային վստահելիությունը: Այստեղ է բուն հարցը, և դրա հետ է, որ հավաքների արգելքի չեղարկումով կառավարությունը փաստորեն առերեսում է այդ ուժերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում