Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Եթե լիբանանահայ երիտասարդների ուղղությունը չլինի դեպի Արցախ կամ Հայաստան, այլ դեպի Արևմուտք, հայ ժողովուրդը կկորցնի կարևոր ներուժ

Արցախը միշտ Լիբանանի ու լիբանանահայության կողքին է: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարեց՝ չեն սահմանափակվելու մարդասիրական օգնություն ցուցաբերելով: Հարությունյանը կարգադրություն է ստորագրել Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական օգնություն ցուցաբերելու գործընթացը կազմակերպելու և համակարգելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Խումբը ղեկավարելու է ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը:

«Մեր հայրենակիցները պետք է վստահ լինեն, որ այս ծանր փորձությունը հաղթահարելու ճանապարհին միայնակ չեն: Լիբանանը, բեյրութահայությունը միշտ եղել են Արցախին թև ու թիկունք: Մեր առաջին կամավորականները Լիբանանից են եղել։ Պատերազմի ժամանակ առաջին օգնությունը Լիբանանից է եղել: Մեր ամենակայացած ու զարգացած համայնք է: Մեր Սփյուռքն այնտեղ կայացել է այդ երկրի ու ժողովրդի շնորհիվ: Մենք պատրաստ ենք ու կանենք հնարավորը այդ ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք ընդունելու Արցախում բոլորին, ոչ միայն 100-150 ընտանիքի։ Ովքեր ցանկություն հայտնեն իրենց ապագան կառուցելու Արցախում, մենք պատրաստ են դիմավորել նրանց։ Չունենալով այդքան բնակարանային հնարավորություն, մենք պատրաստ ենք մեր տներում իրենց դիմավորել, մեր վաստակած առօրյա հացը կիսել։ Մենք հաղթանակել ենք շնորհիվ այդ օգնության, մինչև այսօր զարգանում ենք այդ օգնությամբ։ Ուզում եմ կոչ ուղղել մեր հայրենակիցներին, որ իրենց հեռանկարը, ճակատագիրը կապեն հայրենիքի, առաջին հերթին Արցախի հետ։ Պետք է գիտակցենք, որ հայը պաշտպանված է միայն հայրենիքում»,- ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Լիբանանահայությունը բարձր է գնահատում Հայաստանի և մանավանդ Արցախի ուղարկած մարդասիրական օգնությունները։ «Լիբանանահայությունը գիտակցում է, որ Հայաստանը, մանավանդ՝ Արցախը իր չունեցածն է ուղարկում։ Հայրենասիրական, մարդասիրական իմաստով անգնահատելի է այս քայլը։ Մենք միայն երախտապարտ կարող ենք լինել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բեյրութի հայկական «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ Ի դեպ նշենք, որ Բեյրութի Վահան Թեքեյան կենտրոնը, որը բավական մոտ էր գտնվում
Գալով Արայիկ Հարությունյանի հայտարարություններին՝ արցախցիներին թեկուզ սիմվոլիկ կերպով դրամահավաքին մասնակցելու կոչերին, իր աշխատավարձը լիբանանահայության կարիքների համար տրամադրելուն, Սևակ Հակոբյանը նշեց՝ սա իրենց համար իսկապես կարևոր բարոյական նեցուկ է, նյութականից այն կողմ։ «Մենք մեծ ժողովուրդ ենք։ Մենք հիմա զգում ենք, որ ամեն ինչ փոխադարձ է։ Երբ արցախահայությունը մեր կարիքն ուներ, մենք իրենց կողքին էինք, հիմա երբ լիբանանահայությունը կարիք ունի արցախահայության աջակցության, մենք տեսնում ու զգում ենք, որ փոխադարձ է»,- ասաց Հակոբյանը։

Սփյուռքի հայկական թերթի խմբագիրը հիշեցրեց, որ օրեր առաջ սփյուռքյան թերթերի առցանց քննարկումներից մեկի ժամանակ, երբ հյուրը նախագահ Արայիկ Հարությունյանն էր, վերջինս արդեն իսկ իրենց տեղեկացրել էր 100-150 լիբանանահայ ընտանիքի ընդունելու պատրաստակամության մասին, որը մեծ սիրով էր ընդունվել Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում։

«Իսկ հիմա նախագահը նշում է, որ Արցախ գնացողների թիվը, եթե ավելի շատ լինի, իրենք պատրաստ են բոլորին ընդունել։ Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որովհետև բնակարանի հարցի լուծումը մեծ կարևորություն ունի նրանց համար, ովքեր լքում են իրենց ծննդավայրը։ Սակայն այս մարդկանց նաև աշխատանք է հարկավոր։ Մնում է հասկանալ, ինչ տեսակի աշխատանքների, մասնագետների անհրաժեշտություն կա Արցախում»,- նշեց Սևակ Հակոբյանը։

Նա տեղեկացրեց, որ այս պահին զանգվածային ներգաղթի ալիք չկա Լիբանանից։ Հայկական թերթի խմբագիրը կարևոր համարեց հենց Լիբանանում որևէ ներդրում անելու հնարավորությունը, որը թույլ կտա Սփյուռքին պահել ու թույլ չտալ հայկական գաղութի վերացումը։ Հակոբյանի կարծիքով՝ չպետք է առաջնորդվել կուսակցական կամ անհատական շահերով, քանի որ, այո՛, Սփյուռքի պահպանումը շատ կարևոր է, սակայն անհատի անձնական անվտանգությունն այլևս կարմիր գիծ է, հայ անհատը ազգային արժեք է։

«Այստեղ՝ Լիբանանում, կան կողմեր, որոնք ամեն գնով փորձում են պահել համայնքը, սակայն դա հայ անհատի շահերից կամ ապահովությունից չի բխում։ Իհարկե, եկեղեցին պետք է պահի իր հոտը, քաղաքական կուսակցությունն իր ընտրողին, կուսակցականներին։ Այստեղ քաղաքական շահեր կան, որոնք չպետք է շփոթել անհատի անձնական պաշտպանության հետ։ Ինձ համար առաջնահերթը հայ անհատի կյանքը փրկելն է, որովհետև ես հավատում եմ, որ յուրաքանչյուր հայ անհատ ազգային արժեք է։ Մենք գտնվում ենք տարածաշրջանում, որտեղ կազմում ենք շուրջ 3 մլն բնակչություն ու շրջապատված ենք միլիոնավոր բնակչություն ունեցող հակառակորդներով։ Սրան դիմակայելու համար դեմոգրաֆիկ տվյալները շատ կարևոր են։ Հետևաբար, ես քաջալերում եմ, որ հայ անհատը գնա ու հաստատվի Արցախում, որովհետև, ի վերջո, Մերձավոր Արևելքի այս շրջանը, ի վերջո, դատարկվելու է, ուզենք թե չուզենք։ Եթե ուսումնասիրենք տարածաշրջանի 50 տարվա պատմությունը, ամեն ինչ պարզ կլինի։ Ինչպես Եգիպտոսը դատարկվեց։ Նույնը եղավ Իրանում, հսկա համայնքից ի՞նչ է մնացել։ Նույնը Իրաքում եղավ 90-ականներին, և Սիրիայում հիմա։

Նույն ճակատագրին է արժանանալու Լիբանանը»,- ցավով նշեց մեր զրուցակիցը։

Հակոբյանը նաև նշեց՝ երբեմնի հզոր, կայացած սփյուռքյան այս համայնքների ներուժը մասնագիտական ու դեմոգրաֆիկ առումով Հայաստանն ու Արցախը չի կարողացել օգտագործել, քանի որ հայրենադարձությունը կազմակերպված ձևով չի կատարվել, այս մարդկանց համար Հայաստանը վերջնական կետը չի եղել, նրանք Հայաստանից մեկնել են Եվրոպա, ԱՄՆ։

«Հիմա Արցախը չպետք է թույլ տա այս իրավիճակը կրկնվի։ Չպետք է թույլ տալ, որ Արցախը օգտագործվի որպես տարանցիկ երկիր։ Արևմտյան երկրները քաղաքականություն ունեն, նման երկրներից, ինչպիսին են տագնապալի Մերձավոր Արևելքի երկրները, երիտասարդներին քաշելու, որպեսզի իրենց բնակչությունը երիտասարդանա, նոր արյուն հաղորդեն։ Եվ սա չի բացառվում նաև լիբանանահայության պարագայում։ Այստեղ է վտանգը։ Եթե լիբանանահայ երիտասարդների ուղղությունը չլինի դեպի Արցախ կամ Հայաստան, այլ լինի դեպի Արևմուտք, հայ ժողովուրդը կկորցնի սփյուռքյան երիտասարդների կարևոր ներուժ։ Այս սա է, որ չպետք է թույլ տանք»,- իր խոսքը եզրափակեց Բեյրութի հայկական թերթի խմբագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում