Օգոստոսի 11-ին՝ ժամը 17։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երվանդաշատ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:33-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։