Լուրեր
Հայաստանը ապացուցեց, որ ժողովրդավարության կղզյակ է, ոչ թե բաստիոն․ մեր դաշնակիցը բելառուսցին է, ոչ թե Լուկաշենկոն
  • 12:00
  • 2020-08-12
  • Դիտումներ՝ *

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող ղեկավար Ալեքսանր Լուկաշենկոն` հավաքելով ընտրողների ձայների 80.08 տոկոսը: Ողջ գիշեր Բելառուսի տարբեր քաղաքաներում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարաների և ոստիկանական ուժերի միջը։ Հայտարարվել է առնվազն մեկ զոհի մասին։ Մինսկում 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, ինչի հետևանքով կան տասյակ վիրավորներ։ Բելառուսի նախագահի թեկնածու, ընտրություններում Լուկաշենկոյին հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ է հրապարակել, որում հաստատել է, որ հեռացել է Բելառուսից, նա Լիտվայում է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիխանովսկայայի կյանքին վտանգ է սպառնում և նրա դեմ մահափորձի ահազանգ կա։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի և Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի հետ:

  • Դիտումներ՝ *