Միացյալ Նահանգների վարակիչ հիվանդությունների գլխավոր ազգային փորձագետ Էնթոնի Ֆաուչին լուրջ կասկածներ է հայտնել Ռուսաստանի պնդումների վերաբերյալ, թե ռուսական պատվաստանյութն արդեն կարող է օգտագործվել կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Պատվաստանյութ ունենալը և ապացուցելը, որ պատվաստանյութը անվտանգ և արդյունավետ է՝ երկու տարբեր բաներ են», – հայտարարել է Ֆաուչին National Geographic- ի կողմից անցկացված առցանց քննարկման ժամանակ:
Նա հույս է հայտնեց, որ ռուսական կողմն իսկապես վերջնականորեն է ապացուցել պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը: «Ես լուրջ կասկածում եմ, որ նրանք դա արել են», – ասել է փորձագետը:
Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը գրանցել է աշխարհում առաջին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: