Փարիզում 35 միլիոն արժողությամբ լքված առանձնատան վերականգնման աշխատանքները դադարեցվել են երեսնամյա վաղեմության դիակի հայտնաբերումից հետո, հայտնում է The Guardian- ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Էլիտար համալիրը գտնվում է դիզայներ Իվ Սեն Լորանի նախկին տան հետնամասում, նշվում է հաղորդագրության մեջ: Այն ավելի քան 30 տարի դատարկ է եղել:
Առանձնատան վերականգնման ժամանակ աշխատողները նկուղներից մեկում դիակ են հայտնաբերել: Դիակի վրա հայտնաբերված փաստաթղթերը հնարավորություն են տվել իշխանություններին պարզելու մահացած անձի ինքնությունը․ պարզվել է, որ դա Ժան-Պիեռա Ռենոն է, որը մահացել էր մոտ 30 տարի առաջ: