Ալերգոլոգ-իմունաբան Վլադիմիր Բոլիբոկն անվանել է Չինաստանում հայտնաբերված նոր մահացու SFTS վիրուսով վարակվելու դեպքում ի հայտ եկող ախտանիշները:
Առաջին հերթին, նոր վիրուսն առաջացնում է բարձր ջերմություն, հիվանդի ջերմությունը կտրուկ բարձրանում է մինչև 39 աստիճանի, նշել է բժիշկը: Բացի այդ, հիվանդների մոտ նկատվում է գլխացավ, ցավեր ամբողջ մարմնում և թրոմբոցիտոպենիայի համախտանիշի զարգացում:
Թրոմբոցիտոպենիայի, այսինքն՝ թրոմբոցիտների թվի նվազման դեպքում արյունահոսությունը կարող է հանգեցնել հիվանդի մահվան, շեշտել է Բոլիբոկը:
Միևնույն ժամանակ, փորձագետի խոսքով, Ռուսաստանում հիվանդության բռնկումները քիչ հավանական են, քանի որ վիրուսը կարող է հայտնվել երկրի տարածքում միայն այն դեպքում, եթե Չինաստանից նրա փոխադրողները ի վիճակի լինեն հատել Ամուրը: