Tuesday, 23 04 2024
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ

250 հազար ԱՄՆ դոլար կաշառքի գործը դատարանում է. նախկին դատավորը դիմել է իրավապահներին, որ իր անունից կաշառք են վերցրել

ՍԴ դատավորի թափուր պաշտոնում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի առաջադրվելուց հետո տևական ժամանակ է կրկին խոսվում է «Բարսիս» ՍՊԸ-ի գործի մասին։ Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի համացանցում տեղեկություն տարածվեց, որ Վարչական դատարանի նախկին դատավոր Ռոբերտ Սարգսյանը 2016-ին նամակ է գրել Վճռաբեկ պալատի նախագահ Արման Մկրտումյանին: Ըստ այդ նամակի՝ «Բարսիս» ՍՊԸ-ն ունեցել է մոտ 1.000.000 ԱՄՆ դոլարի հարկային պարտավորություն: Որպեսզի պետական բյուջե չվճարի այդ գումարը, ընկերությունը դիմել է դատարան և 250.000 ԱՄՆ դոլար կաշառք տվել, և դատարանը նրան ազատել է հարկային պարտավորությունից: Ըստ տեղեկությանը տիրապետողների՝ կաշառք տալուն և վերցնելուն օժանդակող, կազմակերպիչ, կատարող և դրդիչ համապատասխան դերակատարմամբ եղել են ՀՀ Վճռաբեկ պալատի նախկին նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, այժմ Վճռաբեկ պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ Վարչական դատարանի նախկին նախագան Կարեն Մաթևոսյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը, ՍՊԸ ընկերության հիմնադիր տնօրեն Գեղամ Նշանի Բարսեղյանը, ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան-իրավաբան Գևորգ Չաքմիշյանը և վճիռը կայացրած՝ Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը: Ըստ հրապարակված տեղեկատվության՝ Ռոբերտ Սարգսյանը նամակում նշում է, որ «Բարսիս» ՍՊԸ-ի կողմից, հայցը բավարարելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտ տալու համար, ՀՀ Վճռաբեկ դատարանին տրվել է 250 000 ԱՄՆ դոլարի գումար, սակայն Վճռաբեկ դատարանը 250.000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելուց հետո որոշում է «գցել» վճիռ կայացրած դատավոր Ռոբերտ Սարգսյանին և նրան տալ ընդամենը 8000 ԱՄՆ դոլար: Վերջինս, սակայն, չի համաձայնվում դրան և նամակ է գրում Վճռաբեկ պալատի նախագահ Արման Մկրտումյանին, որով մեղադրում է վերջինիս և հանցավոր խմբավորման մյուս անդամներին իրեն գցելու մեջ, պարզաբանում է, որ, ըստ ընդունված կարգի, վճիռ կայացրած դատավորին պետք է հասնի կաշառքի գումարի 40%-ը, այն է՝ 100.000 ԱՄՆ դոլար, պահանջում է Վճռաբեկ դատարանի նախագահից եռօրյա ժամկետում իրեն վճարել այդ գումարը, հակառակ դեպքում սպառնում է իրեն գցելու գործով դիմել նախագահին՝ Սերժ Սարգսյանին:

Այս գործի մասին երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց նաև գործարար Մանվել Տեր-Առաքելյանը։

Նրա խոսքերով՝ Երվանդ Խունդկարյանի գնալը ՍԴ արդարադատության հետ ոչ մի առնչություն չունի։ «Այդ մարդկանց օրոք ՀՀ դատական համակարգը գահավիժել է անդունդը։ Ռոբերտ Սարգսյանը ևս գրառում էր կատարել, թե ինչպես են Վճռաբեկ դատարանում 250 հազար ԱՄՆ դոլարով 1 միլիոն դոլարանոց գործը փակել։ Վճռաբեկ դատարանում ֆուտբոլ են խաղացել։ Մի մարդ, որի անունը շոշափվում է այդ գործարքի մեջ, նախկին դատավոր Ռոբերտ Սարգսյանը ևս պատմում է այս սխեմաների մասին, ու այդ մարդը իր թեկնածությունը առաջադրում է Բարձր դատարանում, դա անթույլատրելի է։ Դրանից հետո ՀՀ արդարադատության դռները պետք է փակել»,- ասաց Տեր-Առաքելյանը։

Ռոբերտ Սարգսյանը, որը ներկայումս դատավոր չէ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ այս գործի մանրամասներին։ Նա հերքեց Վճռաբեկ դատարանի նախկին նախագահին նամակ գրելու և այդ նամակում կաշառքը ոչ ճիշտ բաշխելու մանրամասներ ներկայացնելու մասով տեղեկությունը։ «Ամեն բան այդպես չի եղել։ Ես չեմ ասել, թե ինձ խոստացված կաշառքից քիչ է տրվել։ Այդպես չէ։ Ինչ-որ կա քրեական գործում, արտացոլված է և դա նման չէ ձեր ասածին»,- ասաց Սարգսյանը։

Նախկին դատավորն ինքն է դիմել իրավապահներին և տեղեկացրել, որ իր անունից հիշատակված գործով կաշառք են վերցրել, որի մասին ինքը հետո է իմացել։ Գործը քննվել է, սակայն Սարգսյանին այդպես էլ տուժող չեն ներգրավել այս գործով։ Նա պարզապես դիմողի կարգավիճակ ունի, սակայն գործն արդեն Վերաքննիչ դատարանում է։ «Դատական գործընթաց է գնում դրա հետ կապված, և ես չեմ ցանկանում շատ բան ասել այդ գործից։ Այսքանը»,- ասաց Սարգսյանը։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում