Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Բելառուսում ջինը բաց է թողնված․ Փաշինյանի շնորհավորանքը բխում է մեր պետության շահերից

Բելառուսում հետընտրական իրավիճակը շարունակում է մնալ բարդ և լարված. ցույցեր և բախումներ են տեղի ունենում ոչ միայն Մինսկում, այլ նաև Բելառուսի տարբեր այլ քաղաքներում: Անկասկած է, որ փորձության շեմին է հայտնվել ոչ միայն Բելառուսը, այլև ԵԱՏՄ-ն, որի կազմում է նաև Հայաստանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Լուկաշենկոն գնում է իշխանությունը պահելու ճանապարհով, բայց տարբերություն կա՝ համեմատած մյուս հանրապետությունների հետ,- նշեց Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ այստեղ ավելի շատ ռուսների մատն է խառը: Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ Լուկաշենկոն չի կորցնի իշխանությունը, բայց Ռուսաստանի կողմից ամեն ինչ կարվի, որ նա ոչ լեգիտիմ ղեկավար լինի, որպեսզի «դամոկլյան սուրը» միշտ գլխին կախված լինի:

Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ Բելառուսում տեղի ունեցող դեպքերը հետընտրական պրոցես են, բայց տարիների ընթացքում հասունացած: «Մարդիկ հոգնել են Լուկաշենկոյից, իշխանությունները պետք է շուտ-շուտ փոխվեն: Հասարակության մեջ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, բայց Բելառուսը պայքարի փորձ չունի՝ ի տարբերություն Հայաստանի… Անկախ նրանից, թե ովքեր են ուզում, որ Բելառուսում փոփոխություններ լինեն, եթե ըմբոստները կարողանան հաղթանակել, կանխատեսելի չէ, թե ինչ կլինի: Այսպես թե այնպես Բելառուսը առաջվանը չէ… Ոչ մի դիկտատոր հավերժ չէ, ժողովուրդը միշտ էլ մի օր հաղթում է»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Բելառուսի ընդդիմությունը մնացել է առանց լիդերի, և ընդդիմության թեկնածուն հեռացել է երկրից, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ, իր կարծիքով, բելառուսական ըմբոստությունը կապ չունի լիդերի հետ, խնդիրն այն չէ, թե ով կգա իշխանության, այլ այն, որ Լուկաշենկոն հեռանա:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ը չի միջամտի Բելառուսում տեղի ունեցող գործընթացներին: Նրանք նաև կարծիք հայտնեցին, որ Բելառուսում տեղի ունեցող դեպքերն այսօր չեն սպառնում ԵԱՏՄ-ին:

«Բելառուսում ստեղծվում են այն հիմքերը, որոնց հիման վրա հետագայում փոփոխություններ կլինեն»,- նշեց Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է, որ շարժումը լիդեր ունենա:

«Բելառուսը Եվրոպայի սրտում «խոց» էր, այնտեղ դեմոկրատիա չկա,- նշեց Արմեն Մարտիրոսյանը: Նա նաև ընդգծեց, որ Բելասուսում «Ջինը բաց է թողնված», ինքը կորոշի՝ ինչ կլինի:

Անդրադառնալով ընտրվելու կապակցությամբ Լուկաշենկոյին ուղղված ՀՀ վարչապետի շնորհավորանքին, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Փաշինյանի շնորհավորանքը բխում է մեր պետության շահերից:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում