Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սահմանապահ գյուղերում տների վերականգնման աշխատանքները ավարտական փուլում են․ Չինարիում 10 հոգանոց ընտանիքի համար մեծ տուն է կառուցվում

Սահմանապահ գյուղերում, տավուշյան դեպքերից հետո, երբ ադրբեջանական կողմը սադրանքների դիմեց և թիրախավորեց ՀՀ սահմանապահ ու սահմանամերձ բնակավայրերը, ավիրելով ու քանդելով խաղաղ բնակչության տները, վերակառուցման աշխատանքները գրեթե ավարտական փուլում են։

Չինարի գյուղում, որտեղ հակառակորդի մոտ 50 արկ էր ընկել, վնասվել էր մոտ 20 տուն, որից մեկը հիմնովին։ Չինարիի համայնքապետ Սամվել Սաղոյանի տեղեկացմամբ՝ կառավարության ֆինանսավորմամբ սկսվել են 10 հոգանոց ընտանիքի համար նոր տան կառուցման աշխատանքները, որտեղ կա 5 անչափահաս և հաշմանդամություն ունեցող երեխա։ «Շատ մեծ ու հարմարավետ տուն է կառուցվում 10 հոգանոց ընտանիքի համար։ Շնորհակալ ենք վարչապետին։ Տունը 120 քառակուսի մետր ապաստարան ունի։ Մեծ աշխատանքներ են կատարվում, հատուկ շինարարներ են գալիս, ամեն ինչ նորմալ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ուրախությամբ հայտնեց Սաղոյանը։

Մյուս վնասված տների մասին սահմանապահ համայնքի ղեկավարը տեղեկացրեց՝ երեք տան վերականգնման աշխատանքները վաղը կավարտվեն, 7-8 տան վերականգնման աշխատանքներ արդեն ավարտվել են։ «Մի քանի տներում ներկարարական աշխատանքներ են ընթացանում, պատուհանները, դռները պատվիրել ենք։ Մոտ մեկ շաբաթից ամբողջովին կավարտենք աշխատանքները»,- փոխանցեց Չինարիի համայնքապետը։

Սահմանապահ մյուս համայնքը, որը ևս շատ է տուժել հակառակորդի գործողություններից, Այգեպարն է, Ներքին Կարմիրաղբյուրը։ Տարբեր չափերի վնասով մոտ 70 տուն կա, որոնց վերակառուցման, վերանորոգման աշխատանքները շարունակվում են։ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մոտ 10 օրից կավարտվեն բոլոր տների շինարարական աշխատանքները, իսկ նոր կառուցվող տները նախատեսվում է ավարտել մինչև հունվարի 1-ը։ «4-5 բրիգադ համալրված աշխատում են։ Մեկ ժամ առաջ եմ այնտեղից եկել, բոլոր տեղերում մարդիկ աշխատում են։ Այգեպարում կա տուն, որտեղ չեն ապրելու, նոր տուն են գնելու, կա տուն, որի վնասը փոքր է, տարբեր չափի վնասներ են։ Ամենաշատը Այգեպարում է վնասվել։ Շինարարությունը հնարավորինս արագ է կատարվում»,- փոխանցեց Բերդի համայնքապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում