Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

«Անհրաժեշտ է մշակել Սևանի առողջացման ռազմավարություն և գործողությունների պլան». նախարարի նոր որոշումը կփրկի՞ Սևանը

«Սևան» ազգային պարկի տարածքում՝ Սևանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ, ինչպես նաև 150 պայմանագրային վարձակալությամբ գործունեության դեպքեր՝ առանց պետական գրանցման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Եվ վերջապես՝ տասնամյակներով վարձակալության և կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվարող՝ որի գործունեության բնույթը, իրավաչափությունն ու սահմանված կարգին համապատասխանությունը դեռ պետք է ուսումնասիրվի միջնաժամկետ կտրվածքով: Սա միայն ափամերձ հողերի մասով։

Իսկ բնության հատուկ պահպանվող՝ ափամերձ տարածքներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է՝ բոլորը ենթակա ապամոնտաժման և քանդման։

Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:

Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել մեր բնաշխարհի անգնահատելի գոհարի՝ Սևանա լճի էկոհամակարգը»,- գրել է նախարարը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնապահպան-փաստաբան Նազելի Վարդանյանը դրական գնահատեց նախարարի այս նախաձեռնությունը՝ շեշտելով, որ տարիներ շարունակ Սևանա լճի ափամերձ տարածքներում ՀՀ օրենսդրության խախտումներով բազմաթիվ հողամասեր են հատկացվել:

«Վերջապես շրջակա միջավայրի նախարարը վճռական է տրամադրված այդ ապօրինությունները վերացնելու հարցում, և ես իրեն հաջողություն եմ մաղթում այդ գործում: Միշտ պատրաստ եմ իրավական աջակցություն ցուցաբերել բնապահպանական ցանկացած լավ նախաձեռնության»,-շեշտեց Նազելի Վարդանյանը:

Եթե խնդիրը դիտարկենք տնտեսական գործունեության տեսանկյունից, ապա, ի՞նչ եք կարծում, կառավարությունը մինչև վերջ հետամուտ կլինի Սևանի հետ կապված այս նպատակի իրագործմանը. ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող են լինել այդ դեպքում,- հետաքրքրվեցինք մեր զրուցակցից:

«Հուսով եմ, որ կգնան մինչև վերջ և կվերացնեն բոլոր խախտումները՝ առանց բացառությունների, հակառակ դեպքում՝ անիմաստ է սկսել: Անհրաժեշտ է Ազգային պարկի տնօրինության վրա դնել Սևանա լճի ափամերձ տարածքների պահպանության և մաքրության ապահովման պարտականությունը:

Սևանա լճի ափամերձ տարածքը պետության բացառիկ սեփականությունն է և ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ ենթակա չէ սեփականության իրավունքով փոխանցման: Հաշվի առնելով, որ դա նաև բնության հատուկ պահպանվող տարածք է` պետք է սահմանված լինի հատուկ պահպանության ռեժիմ և օգտագործման որոշ սահմանափակումներ ու պահանջներ: Այդ ապօրինությունները վերացնելը պահանջում է հետևողական և երկարատև աշխատանք, որոշ դեպքերում կպահանջվեն նաև դատական գործընթացներ:

Իմ խորին համոզմամբ՝ ցանկացած տնտեսավարող պետք է գործի ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան՝ հարգելով բնության օբյեկտների ընդհանուր օգտագործման հանրության իրավունքը»,- պատասխանեց նա:

Վերջինս նաև համոզված է, որ ցանկալի արդյունքի հասնելու համար այս նախաձեռնությունը շատ կարևոր է, սակայն բավարար չէ Սևանի բոլոր խնդիրները լուծելու և դրա երբեմնի էկո-համակարգը վերականգնելու համար:

«Անհրաժեշտ է մշակել Սևանի առողջացման ռազմավարություն և գործողությունների պլան ու համակարգված ձևով իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները Սևանա լճի վրա բացասական ազդեցությունը վերացնելու և հետագայում բացառելու համար»,- եզրափակեց Նազելի Վարդանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում