Tuesday, 23 04 2024
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»

Դղյակային ծուղակ թշնամու համար. Չհավատացողը «ազգի թշնամի» է

Երբ պետությանը վտանգ է սպառնում, արդեն գործ ունեն իմ տեսակի հետ՝ օրերս հրապարակված հարցազրույցում հայտարարել է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Նա հայտնվել է աղմկոտ պատմության կենտրոնում, քանի որ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների, սպառնացել, խոչընդոտել է նրանց, երբ փորձել են նկարել Սևանի ափին գտնվող նրա ամառանոցը: Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողների աշխատանքին խոչընդոտելու համար:

Հարցազրույցում Վլադիմիր Գասպարյանն, այսպես ասած, պաշտպանվում է նախկին համակարգի համար ավանդական դարձած մարտավարությամբ՝ հեղափոխությունից հետո «ապազգային» ուժերը քանդում են պետությունը, և իրենք կանգնում են պետության պաշտպանության համար, ըստ այդմ՝ ով իրենց ձեռք է տալիս կամ հարց ունի, ուրեմն պետության դեմ է, «ապազգային» է:

Եվ Վովա Գասպարյանն այդ գործում մենակ չէ իհարկե, մեկն է, ոչ մենակ: Անգամ Սևանի ափին ամառանոցի հարցում նա մենակ չէ: Ամառանոց ունեն ներկայումս Ռուսաստանում «ազգային» դիրքով պատսպարված, փաստորեն Հայաստանի Ազգային ժողովում ՌԴ անձնագրով դեպուտատ եղած Ռուբեն Հայրապետյանը, ոչ պակաս ազգային դիրքերից ներկայացող Գագիկ Ծառուկյանը, այլ նախկին պաշտոնյաներ, որոնք իրենց թանկարժեք ամառանոցները կառուցել են Հայաստանի համար գերթանկ նշանակություն ունեցող լճի ափին, որի ափը հանրային հասանելիության ենթակա ռեսուրս է, որը հասանելի պետք է լինի բոլորին, որի ափերը պետք է պաշտպանված լինեն այնպիսի կառուցապատումներից, որոնք սպառնում են լճի բնական կենսագործունեությանը:

Սակայն «ազգայինն» ըստ երևույթին ազգային, պետական հարստություն Սևանի ափը բազմամիլիոնանոց դղյակներով բետոնապատելն էր: Այ դա թերևս արվում էր պետական անվտանգության նկատառումներից ելնելով: Որքան հարուստ էր պետությունը Սևանի ափը պարուրած բազմամիլիոնանոց դղյակներով, այդքան թերևս պաշտպանված էր պետությունը: Ոչինչ, որ պետական սահմանը խրամատում պաշտպանող զինվորն ու սպան չունեին այդ պաշտպանության համար անհրաժեշտ ժամանակակից տեսադիտարկման, գիշերային տեսանելիության սարքեր, չունեին դիրքերում ջուր, չունեին կապ, և ապրիլյան քառօրյա պատերազմ, մի քանի կորսված դիրք և 100 զոհ էր պետք՝ այդ ամենը ունենալու համար:

Ախր այդ ամենի առկայության, այդ ամենն ապահովելու ունակ պետություն ունենալու համար Երևանում պատասխանատու «պոլիտբյուրոյի» մարդիկ հակառակորդին սպասում էին ոչ թե առաջնագծից, այլ Սևանի խորքից: Դրա համար էին դղյակապատել Սևանը, որպեսզի թշնամին չկարողանար դուրս գալ ջրից և հենց դուրս գար, հայտնվեր դղյակային թակարդում: Սևանի ափը բետոնապատելով՝ այդ մարդիկ Երևանն են պաշտպանել, ոչ թե կառուցել սեփական բարեկեցությունն ու վայելքը: Չհավատացողը «ապազգային» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում