Բելառուսի ՆԳՆ-ից հայտնում են, որ անցած գիշեր՝ օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը, ամբողջ երկրում բերման է ենթարկվել 2000 մարդ:
Այս մասին հաղորդել է TUT.BY-ը:
«Ընդհանուր առմամբ, երկրում ձերբակալվել է ավելի քան 2 հազար մարդ, այդ թվում՝ չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար»,-նշվում է նախարարության հայտարարության մեջ:
Ըստ պաշտոնական տեղեկությունների, ամենաբազմամարդ ցույցերը եղել են Մինսկում, Բրեստում, Մոգիլևում և Նովոպոլոտսկում:
Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ բախումների ընթացքում վիրավորվել են անվտանգության 21 աշխատակիցներ, հինգը հոսպիտալացվել են:
Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան Բելառուսի ողջ տարածքում շարունակվել են բողոքի ցույցերը: Մինսկում անվտանգության աշխատակիցները ցրել են մայրաքաղաքի մի քանի շրջաններում հավաքված ցուցարարներին: Առճակատման արդյունքում մեկ ցուցարար զոհվել է: