Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Փաշինյանը շտապեց. Այսօրվա Բելառուսի և 2008-ի տարբերությունն այն է, որ Լուկաշենկոն դեռ բանակ չի հանել ժողովրդի դեմ

Բելառուսում հետընտրական ցույցերը շարունակվում են՝ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ըստ ԶԼՄ-ների, գտնվում է Լիտվայում։ Ոստիկանությունը կոշտ միջոցներ է կիրառել, ներքին զորքերի նախարարությունը հայտնում է, որ մեկ հոգի մահացել է: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հատուկջոկատայիններին դիմադրելիս ցուցարարներից մեկը փորձել է պայթուցիկ նետել իրավապահների ուղղությամբ, սակայն այն պայթել է իր ձեռքում, ինչի հետևանքով տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել: Առավոտյան Մինսկի կենտրոնում ոստիկանական շրջափակումը հանվել է, հատուկ տեխնիկան՝ հեռացել: Երկուշաբթի վերսկսված ցույցերը 7 ժամ են տևել: Այսօրվա համար արդեն կոչեր են հնչում՝ ժամը 11-ից անժամկետ գործադուլ սկսել:

Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները շատերը նմանեցնում են 2008 թվականի մարտիմեկյան գործողություններին։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշում է՝ իշխանության դրսևորած ցինիզմի, լկտիության ու դաժանության առումով որևէ տարբերություն չկա: «Տարբերությունն այն էր, որ Հայաստանում զոհերի թիվն էր մեծ, և առայժմ, ինչպես տեսնում ենք, Լուկաշենկոն բանակը չի ներգրավել բողոքները ճնշելու գործընթացներում։ Դա էլ իր բացատրությունն ունի՝ Բելառուսում ներքին զորքերն ու ոստիկանությունը թվաքանակով ավելի շատ են, քան բանակը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, թե 2008-ին մենք էլ էինք վրդովվում, երբ փողոցում մարդկանց կոտորում էին, իսկ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ էին հղում, այժմ ինչպե՞ս հասկանալ Հայաստանի կեցվածքը, Մեհրաբյանն արձագանքեց. «Մարդկայնորեն ինձ համար անընդունելի է, բայց մյուս կողմից՝ երբ մենք նայում ենք, թե ովքեր են մեր բարեկամները, մի բարեկամ էլ Լուկաշենկոն է, և պրոտոկոլային շնորհավորանքը, այո՛, պետք է լինի։ Բայց դա մեզ որևէ բանում չի պարտավորեցնում։ Համենայնդեպս, այսօր Հայաստանը չէ, որ պետք է որոշի՝ ով է այնտեղ լեգիտիմ, ով՝ ոչ։ Եթե Բելառուսի պաշտոնական աղբյուրները հայտնում են արդյունքների մասին, պաշտոնական Երևանը դա ընդունում է ի գիտություն, մնացածը հետո կերևա։ Բայց նորից եմ ասում ՝ մարդկայնորեն ինձ համար զզվելի է այդ ռեժիմի հետ որևէ գործ ունենալը, «լեզու թրջելը»։ Մենք գործ ունենք Եվրոպայի կենտրոնում մի այլանդակ, ցինիկ, հաստակաշի ռեժիմի հետ, որին առանց ռեպուտացիոն կորուստների հնարավոր չէ նույնիսկ բարև տալ։ Սա պարզապես հակաքաղաքակրթական մի աղբակույտ է, ոչ թե իշխանություն»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն շտապել է՝ շնորհավորելով Լուկաշենկոյին. «Չարժեր այդքան շուտ շնորհավորել, մանավանդ որ Բելառուսը այնքան էլ հայանպաստ քաղաքականություն չի վարում, բացի այդ՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դեռևս չի շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին վերընտրվելու կապակցությամբ, ավելին՝ քաղաքակիրթ աշխարհը դատապարտել է Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Ես կարծում եմ՝ այնուամենայնիվ պետք էր շնորհավորել, բայց ոչ այդքան հապշտապ։ Մի քանի օր պետք էր սպասել՝ տեսնելու, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, և երբ արդեն պարզ դառնար, որ Լուկաշենկոյի հետագա պաշտոնավարումն անխուսափելի է, այդ ժամանակ կարելի էր շնորհավորել։ Իսկ այսքան շուտ շնորհավորելը ես որևէ կերպ չեմ հասկանում»։

Մեր զրուցակիցը միաժամանակ նշեց, որ կան նմանություններ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետ. «Քաղաքականության հիմքում դրված են շահն ու արժեքները։ Նկատելի է, որ որոշ երկրներ արժեքային հենք են դնում այս ամենի մեջ, քանի որ ընտրությունները տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներով, չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին և բռնապետական համակարգին բնորոշ «ընտրություններ էին»։ Իսկ ոչ ժողովրդավարական երկրները՝ Ռուսաստան, Ղազախստան, Չինաստան, իրենց շնորհավորանքի հիմքում դրել են իրենց ազգային շահը։ Հիմա մենք պետք է հասկանանք՝ որտեղ ենք գտնվում, որ ակումբում. եթե ժողովրդավարական երկրների շարքում ենք, ապա կարծում եմ, որ պետք չէր այդպես հապշտապ շնորհավորել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում