Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Մարգարիտա Սիմոնյանի ու նրա ամուսնու մուտքը Հայաստան արգելե՞լ, թե՞ պատասխանել նույնատիպ քարոզչական ակցիաներով

Հայաստանի իշխանություններին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զրպարտելու գործընթացում RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին օգնության է հասել վերջինիս ամուսինը՝ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը։ Հավանաբար «հայտնիներից» բաղկացած ցուցակի անձինք՝ ուսանողները, կարի արտադրամասի ղեկավարները, բժիշկները, առայժմ ձեռնպահ են մնում «հրապարակ մտնելուց», ուստի ողջ բեռն ընկել է Քեոսայանի վրա։ Իր հերթական գրառման մեջ վերջինս խորհուրդ է տալիս Փաշինյանին «կարդալ հայոց պատմությունը, որն ինքն ատում է, և հատկապես այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչ վերջաբան ունեցավ Թալեաթ փաշան»։

Թույնով ու մաղձով լցված այս հոդվածը մանրամասն մեջբերելու կարիք չկա։ Նրանք, ովքեր հետևել են այս ամուսինների գործունեությանը, գիտեն, թե ինչ միջոցներով են վերջիններս հսկայական կարողություն դիզել Մոսկվայում, անշուշտ գիտեն նաև, որ Հայաստանին ու հայերին վերջիններիս կապող միակ բանը թերևս «յան»-ով ազգանուն ունենալն է։ Համացանցում ակտիվ հայության մի ստվար զանգված ստորագրահավաք է սկսել ՝ պահանջելով Մարգարիտա Սիմոնյանից փոխել իր ազգանունը։

Իսկ ահա ՄԱՀՀԻ իրավական հարցերով փորձագետ, իրավաբան Արտաշես Խալաթյանն, օրինակ, առաջարկում է Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելել՝ ազգային անվտանգության սպառնալիք լինելու հիմքով: «Կարծում եմ՝ ժամանակն է հայ ազգին պատկանելությունը որոշել հրեական սկզբունքով՝ ոչ միայն և ոչ այնքան ձևական ատրիբուտներով, որքան ազգային պետության և պետականության ու դրա ատրիբուտ հանդիսացող ազգային խորհրդանիշների և իդեալների նկատմամբ հավատարմության առկայությամբ։ Բավական է մեր ազգի վզին փաթաթել «յան» ազգանվամբ օտարածին տարրերի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Խալաթյանը։

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ կարծում է, որ նրանց տրվող պատասխանը պետք է ոչ թե պետական մակարդակով լինի, այլ համապատասխան: «Պետական մակարդակով մեր անկախ պետության կարգավիճակը պետք է հիշեցնենք ռուսական պետությանը՝ ՌՖ-ին։ Այսինքն՝ պետությունը պետք է պետության հետ ընկեր լինի ու այդ մակարդակում իր արժանապատվությունը պաշտպանի։ Իսկ այնտեղի հակահայկական քարոզչամեքենայի դեմ պետք է աշխատի Հայաստանի քարոզչական մեքենան։ Այսինքն՝ եթե որևէ մեկի ազգանվան վերջում ինչ-որ տառեր են գրված, դա մեզ բոլորովին չպետք է հետաքրքրի։ Ի՞նչ կարևոր է, թե ինչ է գրված նրա անձնագրի մեջ, կարևորն այն է, որ հակահայկական ագիտացիա ու պրոպագանդա է արվում։ Արմենաֆոբներ են, հայատյաց քարոզչություն է գնում Հայաստանի դեմ, ու պետք է պայքարել համապատասխան ծառայության միջոցով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արշակյանն ընդգծեց՝ օրինակ, Սևրի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ պետք է ասվեր, թե ովքեր են արգելափակել այդ պայմանագրի իրականացումը. «Դրանք ձեր ասած մարդիկ են, նրանց հայրերը, պապերը, հոգևոր հայրերն ու պապերը կործանեցին աշխարհի, հաղթողների կողմից ճանաչված հայկական պետությունը, նաև՝ նրանց պատվիրատուները։ Դա լավ պատասխան կլիներ, այդ գիտաժողովի ժամանակ պետք է ասվեր, որ հայկական պետությունը կործանել են նրանք։ Ուզում եմ ասել՝ նրանք քարոզչական ակցիա են իրականացնում, մենք էլ քարոզչական ակցիայով պետք է պատասխանենք. պետությունն այստեղ չպետք է միջամտի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում