Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում իր ելույթի ավարտին անդրադարձավ մի հարցի. Խոսքը ԱՀ ԱԺ-ը Շուշի տեղափոխելու մասին էր, որի շուրջ տարակարծություններ կան, հայտարարեց.
«Երդմնակալության ժամանակ հայտարարել եմ, որ ԱԺ-ն պետք է տեղափոխվի Շուշի, կան տարբեր կարծիքներ, եթե ԱԺ-ն Շուշի տեղափոխելու հարցում դեմ է, ես սիրով նախագահական ինստիտուտը կտեղափոխեմ Շուշի: Ես սիրով կքննարկեմ, թե որն ենք տեղափոխում, որ գոնե 2022թ-ի մայիսի 9-ին ունենանք այս ինստիտուտներից մեկը»: