
15 տարուց ավելի Բեյրութի սրտում գործող «Մայրիկ» ռեստորանում պայթյունից հետո գրեթե ոչինչ անվնաս չի մնացել: Այս մասին տեղեկացանք Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
«Երբ Ալին Կամակյանը Բեյրութում բացեց իր առաջին ռեստորանը, այն անվանեց «Մայրիկ», քանի որ հենց մայրիկն էր նրան ուտեստներ պատրաստել սովորեցրել: 15 տարուց ավելի Բեյրութի սրտում գործող ռեստորանում պայթյունից հետո գրեթե ոչինչ անվնաս չի մնացել: Խնամքով ստեղծված ռեստորանում ամեն բան տակնուվրա է եղել: Չնայած կրած մեծ հարվածին՝ լիբանանահայերը կատակում են՝ մինչ իրենց «Մայրիկը» ոտքի կկանգնի, նրա համն ու հոտը նորից զգալու համար պետք է Երևան ժամանել»:
https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/posts/1244992552519741