
Գերմանա-ռուսական հարաբերությունները չափազանց կարևոր են, որպեսզի դրանք թողնվեն ճակատագրի քմահաճույքին: Այդ մասին օգոստոսի 11-ին ինքնաթիռով Մոսկվա մեկնելուց առաջ լրագրողներին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավար Հայկո Մաասը:
«Գերմանա-ռուսական հարաբերությունները չափազանց կարևոր են դրանք ճակատագրի քմահաճույքին թողնելու համար:
Առավել ևս ճիշտ է, որ կորոնավիրուսի համավարակն էլ ավելի է դժվարացնում գերմանացիների և ռուսների միջև շփումը: Միայն եթե Մոսկվան ներգրավվի կարևոր միջազգային հարցերի մեջ, մենք կհասնենք երկարաժամկետ արդյունքների: Հավասար չափով դա վերաբերում է Ուկրաինայի արևելքի, Լիբանանի և Սիրիայի իրադրությանը: Ռուսաստանի գործելակերպը նաև հանգուցային դեր է խաղում սպառազինությունների նկատմամբ վերահսկության հարցում: Մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանը գիտակցի այդ պատասխանատվությունը»,-հայտարարել է Մաասը, որի խոսքը մեջբերում է Գերմանիայի ԱԳ նախարարության հղումը: Մաասը հավելել է, որ Մոսկվա այցելելուց հետո կուղևորվի Սանկտ Պետերբուրգ: «Գերմանական վերմախտի կողմից Լենինգրադի շրջափակումն ավարտվել է 75 տարի առաջ, դա ահավոր պատերազմական հանցագործություն է ռուս ժողովրդի դեմ, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում, և որը մենք երբեք չպետք է մոռանանք»,-ասել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: