
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում, չնայած աշխարհում վարակվածների մեծ թվին, հույսի շողեր կան: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Ես գիտեմ, որ ձեզանից շատերը սգում են և որ սա աշխարհի համար դժվար պահ է: Բայց ես ուզում եմ պարզություն մտցնել. կան հույսի կանաչ ծիլեր, և անկախ նրանից, թե որտեղ է գտնվում երկիրը, շրջանը, քաղաքը կամ ավանը, երբեք էլ ուշ չէ կասեցնել ՔՈՎԻԴ-19-ի բռնկումը», – ասել է Գեբրեյեսուսը:
Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 20 միլիոնը, համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից 700 հազար մարդ է մահացել: