Monday, 25 01 2021
Monday, 25 01 2021
Զոհրաբյանը Եվրոպայի Խորհրդին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար
Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնը հարձակման է ենթարկվել
23:15
Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին Հունաստանը Ֆրանսիայի հետ կնքել է կործանիչների ձեռք բերման գործարք
23:10
Իշխանության մոտ չկա գիտակցում, որ իրավիճակը կրիտիկական է
23:00
ԱՄՆ Ֆինանսների նախարարի թեկնածուն կին է. նախատեսվում է Սենատի քվեարկությունը
22:45
Հունաստանը և Թուրքիան բանակցություններ են սկսում
Ստամբուլում զինված տղամարդը հարձակվել է երեք ռուսների վրա
Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս. ԱՀ նախագահը՝ Կարեն Ջալավյանին
Այսօր հայկական դիվանագիտությունն անթույլատրելի պարտություն է կրել
22:10
Մեծ Բրիտանիան դիտարկում է լոքդաունի միջոցառումների մեղմացման հնարավորությունը
Աշխատավարձի բարձրացումը դատավորներին գայթակղությունից զերծ պահելու համար բավարար չէ
21:54
Մադրիդում խստացրել են պարետային ժամը և արգելել` հյուր գնալը
Խոշոր խաղացողները օբյեկտիվորեն կարող են ազդել շուկայի թանկացման վրա․ ՏՄՊՊՀ նախագահ
21:39
Եվրոպայի կենտրոնական բանկը կստեղծի կլիմայի փոփոխման կենտրոն
Կոռուպցիոն սխեման այս դեպքում էլ է աշխատելու․ նոր պրոթեզները խնդիրներ են առաջացնելու
21:20
Բելառուսում մեկնարկել է զինված ուժերի մարտական և մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը
21:10
ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիեի նիստը տեղի կունենա հունվարի 27-ին
Տղա ջան, եթե ի վիճակի չէիր նախարար աշխատել, հրաժարական տայիր․ ազատամարտիկները՝ Դավիթ Տոնոյանին
ԱԺ-ն խորհրդարանական լսումներ կանցկացնի գիտության թեմայով
Այն, ինչ ցուցադրվում է ֆիլմում, ինձ չի պատկանում. Պուտինը «Պուտինի պալատի» մասին
ՀՀ ԱԳՆ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հայկական ժառանգության պահպանումը
Պուտինը պատմել է, թե ինչ է ուզում անել նախագահի պաշտոնը թողնելուց հետո
Բորելն ու Լավրովը կքննարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը
20:00
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը
19:40
Ավստրալիան 770 մլն դոլար կծախսի նորագույն սպառազինությունների մշակման համար
19:31
Քաբուլում պայթեցրել են Իտալիայի դեսպանության ավտոմեքենան. Tolo News
19:22
Disney-ն արգելափակել է երեխաների համար ռասայական կարծրատիպերով դասական մուլտֆիլմերը
Այս տարի չեղարկվել են Սուրբ Սարգսի տոնի բոլոր տոնական միջոցառումները
19:04
WhatsApp-ը կորցրել է ավելի քան 30 միլիոն օգտատեր

Արցախի պետական բյուջեի ծախսերը 2020թ-ին առաջարկվում է ավելացնել մոտ 15 մլրդ դրամով. խորհրդարանը հատուկ նիստ է անցկացնում

Արցախի Հանրապետության խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ««2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկումն է: Նիստին մասնակցում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Օրակարգը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը.

«ԱՀ նախագահի 2020-25թթ-ի ծրագրի դրույթները հաստատելու նպատակով ներկայացվում է այս նախագիծը: Փոփոխություններով նախատեսվում է ԱՀ 2020թ-ի պետբյուջեում մի շարք ուղղություններվ կատարել ավելացումներ»:

Բաղդասարյանը ներկայացրել է ուղղությունները.

ոռոգման ծրագրերի արդյունավետության նպատակով ջրամբարների պահպանմանն ուղղված ֆինանսավորումն ավելացնել 2,5 մլրդ դրամով,

արտեզյան ջրհորների կառուցման նպատակով հատկացնել 1,5 մլրդ դրամ,

առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման, բուժհաստատությունների ընդլայնման համար ծախսերն ավելացնել 400 մլն դրամով,

2020թ-ին կիրականացվեն Հայրենական պատերազմի մասնակիցների ու ԱՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների սրտի անվճար վիրահատություններ,

Անվճար բուհական կրթության ներդրման համար ուսանողներին տրվող փոխհատուցում ծրագիրն ավելացնել 200 մլն դրամով,

գյուղերի ճանապարհների սալապատման աշխատանքների նպատակով ընթացիկ նորոգումների, բարեկարգման գծով ծրագիրն ավելացնել 710 մլն դրամով,

չգազաֆիկացված համայնքներում էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման նպատակով ծախսային ծրագիրն ավելացնել 100 մլն դրամով,

առաջնային ռազմավարական նշանակության ծախսային ծրագիրն ավելացնել 6,5 մլրդ դրամով,

Քովիդ 19 համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներին ուղղված պահուստային ֆոնդն ավելացնել 2,9 մլրդ դրամով:

«Ընդհանուր առմամբ պետբյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել մոտ 14,810 մլրդ դրամով, իսկ պետբյուջեի եկամուտները՝ 5,1 մլրդ դրամով՝ պայմանավորված ՀՀ-ից ստացված բյուջետային վարկի գումարի նույնչափ ավելացմամբ: Փոփոխությունների արդյունքում 2020թ-ի ԱՀ պետբյուջեն եկամուտների գծով կկազմի 126 մլրդ 49 մլն դրամ, ծախսերի գծով՝ 135 մլրդ 650 մլն դրամ, դեֆիցիտը՝ 9 մլրդ 600 մլն դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցառումների հաշվին»,-ասել է ֆինանսների նախարարը:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում