Saturday, 20 04 2024
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»

Վանաձորի քիմկոմբինատում առկա ամոնիակը վտանգավոր չէ շրջակա միջավայրի համար. Տեսչական մարմին

Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերը վտանգավոր չեն շրջակա միջավայրի համար, քանի որ դրանց ծավալը շատ փոքր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը հայտնել է, որ իրենց տեսչական մարմինը նման եզրակացության է եկել կոմբինատի տարածքում իրականացրած ուսումնասիրությունից հետո:

Մամուլում հրապարակումներ էին շրջանառվում, որ արդեն 4 տարի շարունակ սնանկության գործընթացում գտնվող և չշահագործվող կոմբինատի տարածքում պահվում է շուրջ 90 տոննա ամոնիակ և ամոնիակաջուր, ինչը վտանգավոր է շրջակա միջավայրի և բնակիչների համար:

«90 տոննա ամոնիակի հետ կապված որևէ տեղեկատվություն չկա: Ամեն դեպքում, այնտեղ առկա ամոնիակի ծավալները բավական քիչ են և շրջակա միջավայրին ու բնակչությանը բացարձակ վտանգ չեն սպառնում: Իմ ունեցած տվյալներով` ամոնիակի մեծ մասը վաճառվել է, բայց ներկա պահին չորս տակառից 3-ը դատարկ են, իսկ մեկի մեջ ջերմային սարքով ամոնիակ է հայտնաբերվել տակառի 1/6-րդ մասով, սակայն իրականում ավելի քիչ է: Մոտ 9 տոննայի չափով ամոնիակ կա»,- ասաց Շախբազյանը:

Տեսչական մարմնի ղեկավարը հայտնեց, որ ամոնիակը սելիտրա նյութի նման ազոտ է պարունակում, բայց ավելի անվտանգ է, պատկանում է իներտ գազերի դասին և շուտ գոլորշիանում է, իսկ կոմբինատում առկա ծավալներն այն քանակության չեն, որ խոշոր հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնան:

«Կարող է տեղային հրդեհի օջախ լինել, բայց այն շուտ կկասեցվի, որովհետև ծավալները շատ քիչ են»,- նշեց Գեղամ Շախբազյանը:

Անդրադառնալով կոմբինատի տարածքում առկա ամոնիակի հետագա ճակատագրին՝ Շախբազյանը հավելեց, որ այն տնօրինելու է սնանկության կառավարիչը, հնարավոր է, որ ամոնիակը վաճառվի կամ քիչ քանակությամբ բաց թողնվի հատուկ ընթացակարգով:

Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով` հաստատվել է նաև կոմբինատում սնդիկի առկայությունը, սակայն այն ևս անվտանգ է:

«Սնդիկի քանակություն կա: Դրանք փակված են տարաներում, ավելի ապահով են: Դրանց մասին մտահոգություն հայտնել ընդհանրապես պետք չէ»,- ասաց Շախբազյանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը չգործող կոմբինատի տարածքում տեխնիկական և հրդեհային անվտանգության այլ խախտումներ է արձանագրել, որոնց առնչությամբ վարչական վարույթ է հարուցել:

«Քանի որ չորս տարի է արդեն, ինչ լուծարված է հիմնարկը, հրդեհային անվտանգության տեսակետից այն գտնվում է ոչ բարվոք վիճակում: Հրդեհային անվտանգության խախտումներ կան, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, վարույթի շրջանակում կտրվեն պարտադիր կատարման ցուցումներ, որպեսզի տնտեսավարողը, այս դեպքում` սնանկության կառավարիչը, ցուցումների համաձայն, իրականացնի հակահրդեհային միջոցառումներ: Մասնավորապես, ջրամատակարարում չկա, ցուցում կտանք, որպեսզի ջրամատակարարումը վերականգնեն, որպեսզի հրդեհային իրավիճակում հնարավոր լինի արագ մարել այն, բացակայում են արգելող ցուցանակները: Քանի որ ամոնիակը կառավարության կողմից սահմանված ցանկով վտանգավոր նյութ է համարվում, պետք է տարեկան տեխնիկական ավտանգության փորձաքննություն անցկացվեր, ինչը չի արվել»,- նշեց տեսչական մարմնի ղեկավարը:

Տեսչական մարմինն առաջիկայում ուսումնասիրություններ կիրականցնի նաև «Նաիրիտ» գործարանում, ինչպես նաև հեղուկ վառելիքի, պայթուցիկ նյութերի մեծ բազաներում, ապա նաև հրավառությամբ զբաղվով ընկերությունների պահեստներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում