Monday, 25 01 2021
Monday, 25 01 2021
00:45
Բայդենը տրանսգենդերներին թույլատրել է ծառայել ԱՄՆ զինված ուժերում
00:30
Moderna-ն հայտնել է, որ իր պատվաստանյութն արդյունավետ կլինի Covid-ի նոր տեսակների դեմ
00:20
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն որոշել է հրաժարական տալ
Մանկատան նախկին շրջանավարտի բնակարանի հարցը լուծվել է
Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար
iPhone 12-ը կարող է առաջացնել բժշկական սարքավորումների խափանումներ
Արա Այվազյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը ԵԽ-ի որդեգրած սկզբունքներին և նպատակներին
Գերիների փոխանակման առաջին փուլից հետո Ադրբեջանը տարբեր պատրվակներով հրաժարվում է ավարտել գործընթացը. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում
Զոհրաբյանը Եվրոպայի Խորհրդին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար
Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնը հարձակման է ենթարկվել
23:15
Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին Հունաստանը Ֆրանսիայի հետ կնքել է կործանիչների ձեռք բերման գործարք
23:10
Իշխանության մոտ չկա գիտակցում, որ իրավիճակը կրիտիկական է
23:00
ԱՄՆ Ֆինանսների նախարարի թեկնածուն կին է. նախատեսվում է Սենատի քվեարկությունը
22:45
Հունաստանը և Թուրքիան բանակցություններ են սկսում
Ստամբուլում զինված տղամարդը հարձակվել է երեք ռուսների վրա
Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս. ԱՀ նախագահը՝ Կարեն Ջալավյանին
Այսօր հայկական դիվանագիտությունն անթույլատրելի պարտություն է կրել
22:10
Մեծ Բրիտանիան դիտարկում է լոքդաունի միջոցառումների մեղմացման հնարավորությունը
Աշխատավարձի բարձրացումը դատավորներին գայթակղությունից զերծ պահելու համար բավարար չէ
21:54
Մադրիդում խստացրել են պարետային ժամը և արգելել` հյուր գնալը
Խոշոր խաղացողները օբյեկտիվորեն կարող են ազդել շուկայի թանկացման վրա․ ՏՄՊՊՀ նախագահ
21:39
Եվրոպայի կենտրոնական բանկը կստեղծի կլիմայի փոփոխման կենտրոն
Կոռուպցիոն սխեման այս դեպքում էլ է աշխատելու․ նոր պրոթեզները խնդիրներ են առաջացնելու
21:20
Բելառուսում մեկնարկել է զինված ուժերի մարտական և մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը
21:10
ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիեի նիստը տեղի կունենա հունվարի 27-ին
Տղա ջան, եթե ի վիճակի չէիր նախարար աշխատել, հրաժարական տայիր․ ազատամարտիկները՝ Դավիթ Տոնոյանին
ԱԺ-ն խորհրդարանական լսումներ կանցկացնի գիտության թեմայով
Այն, ինչ ցուցադրվում է ֆիլմում, ինձ չի պատկանում. Պուտինը «Պուտինի պալատի» մասին
ՀՀ ԱԳՆ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հայկական ժառանգության պահպանումը
Պուտինը պատմել է, թե ինչ է ուզում անել նախագահի պաշտոնը թողնելուց հետո

Ալրաղացի Լյովիկին մեղսագրված են ծանր, այդ թվում՝ մինչև 15 տարի ազատազրկում նախատեսող հանցավոր արարքներ․ նա կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 8-ին վարույթն իրականացնող մարմնի՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի  միջնորդությունը բավարարել և վերահաստատել է, որ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» խափանման միջոցը կալանավորումն է:

ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ դեռևս 2018 թվականին էր հաղորդագրություն տարածվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի  կողմից հանցավոր համագործակցությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կազմում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամների նկատմամբ կատարված ավազակությանը՝ որպես պատվիրատու, խմբի կազմում մասնակցելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ:

Լևոն Սարգսյանը  ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել էր որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում:

Ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ՀՀ ոստիկանության և ՌԴ իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը 2019 նոյեմբերի 22-ին հայտնաբերվել է ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում և վերցվել է արգելանքի, որից հետո ՀՀ գլխավոր դատախազության միջոցով նախաձեռնվել է վերջինիս հանձնման գործընթացը, իսկ 2020 թվականի օգոստոսի 6-ին Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան և հանձնվել է ՀՀ իրավապահներին:

ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «Օրենքի խստիվ պահպանմամբ վարույթն իրականացնող մարմինն ապահովել է մեղադրյալ Լևոն Սարգսյանի պաշտպանության իրավունքը և նրա ներկայությամբ կալանավորման հարցը կրկնակի քննարկելու միջնորդությամբ դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի կողմից վերահաստատվել է Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը: Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ՝ գործի համար կարևորագույն նշանակություն ունեցող մյուս հանգամանքները, ինչպես նաև հանցավոր արարքի կատարմանն առնչակից այլ անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։

Բացահայտվել է, որ Լևոն Սարգսյանը լարված հարաբերությունների մեջ է եղել  Արմեն Ավետիսյանի հետ և արդեն իսկ ձևավորված ու ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին 2008   թվականին պատվիրել է Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման  կատարումը:

Հարձակումը դյուրին դարձնելու և ցանկալի արդյունքի հասնելու համար Լևոն Սարգսյանը Արմեն Ավետիսյանի հետ անմիջական շփումներ ունեցած, նրա մոտ աշխատած և վերջինիս առանձնատան կառուցվածքին քաջատեղյակ իր ազգականի միջոցով ձեռք է բերել և խմբին է տրամադրել առանձնատան մանրամասն գծագիրը` չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերի նշագրումներով: Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը կատարվել է 2008 թվականի հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը՝ կեսգիշերն անց: Առանձնատանն այդ պահին Ավետիսյանի հայրն ու որդին էին, որոնք էլ հանցախմբի անդամների կողմից ենթարկվել են բռնության, նրանց կապկպել ու պառկեցրել են հատակին: Ինքը՝ Լևոն Սարգսյանը, այդ  ավազակային հարձակման պահին ներկա չի եղել, մնացել է ստվերում:

Ավազակային հարձակումից հետո Լևոն Սարգսյանը գողոնից ընտրել և վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները:

Ըստ 2011 թվականին կայացված դատական ակտի՝ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակում կատարած հանցավոր խմբի յուրաքանչյուր անդամի խոստացված է եղել 100 հազար դոլար, սակայն հարձակման իրականացումից հետո, երբ Ավետիսյանի առանձնատնից հափշտակվել են, ըստ դատական ակտի՝ 45 միլիոն դրամ արժողությամբ ոսկե զարդեր, պատվիրատուն հրաժարվել է խոստացած գումարը հանցախմբի անդամներին տրամադրելուց:

Քրեական օրենսգրքի ի՞նչ հոդվածներով է ներկայումս մեղադրանք առաջադրված Լևոն Սարգսյանին, օրենքով ի՞ նչ է նախատեսված այդ հոդվածներով:

Լևոն Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս՝ Հանցավոր համագործակցությանը մասնակցելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր՝ավազակությունը, որը կատարվել է՝  առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ակնհայտ է, որ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին մեղսագրված են ծանր հանցավոր արարքներ, որպես պատիժ՝ դրանց համար օրենքով նախատեսված են բավական լուրջ պատիժներ, ընդհուպ՝ մինչև 15 տարի ազատազրկում:

Ընդ որում՝ այն հանցավոր խմբի անդամները, որոնց ավազակային հարձակման պատվեր էր տվել ու պարգևավճար էր խոստացել Լևոն Սարգսյանը՝ ըստ առաջադրված մեղադրանքի, դեռ 2011   թվականին դատապարտվել են մինչև 15 տարի ազատազրկման: Քանի որ Լևոն Սարգսյանը 2018 թվականից գտնվում է  հետախուզման մեջ, ապա նրան մեղսագրված արարքների վաղեմության ժամկետի ընդհատում է եղել՝ դրա իրավական հետևանքներով:

 

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում