Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը դոլարային միլիարդատեր է դարձել։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։
«Քուքը միացել է ղեկավարների ամենաէլիտար ակումբներից մեկին, որոնք ընկերություններ չեն հիմնել․ նրա սեփական կապիտալը գերազանցել է 1 միլիարդ դոլարը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Bloomberg Billionaires Index-ի, նրա կարողությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը այն բանից հետո, երբ Apple- ի բաժնետոմսերի արժեքն աճել է գրեթե 5% -ով: Նշվում է, որ այժմ ընկերության շուկայական արժեքը կազմում է 2 տրիլիոն դոլար:
Apple-ի շուկայական արժեքը բարձրացել է լավ արդյունքների եւ տեխնոհսկաների մասով կանխատեսումների շնորհիվ:
Քուքն ընկերությունում 847.969 բաժնետոմս ունի և նախորդ տարի իր բաժնեմասից ավելի քան 125 միլիոն դոլար էր վաստակել: