Դեմոկրատական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը պաշտպանել է Բելառուսի ցուցարարներին։
«Ես աջակցում եմ նրանց, ովքեր քվեևերի թափանցիկ և ճշգրիտ հաշվարկ և բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում են պահանջում», – ասվում է Medium կայքում տեղադրված՝ քաղաքական գործչի հայտարարության մեջ:
Բայդենը նաև կոչ է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հարգել խաղաղ ցույցերի մասնակիցների իրավունքները և զերծ մնալ բռնությունից:
Նրա խոսքերով, բելառուսները պահանջում են, որպեսզի իրենց «լսեն նախագահի ավտորիտար ռեժիմի կողմից 26 տարվա համակարգված բռնաճնշումներից հետո»:
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ օգոստոսի 9-ին երկրում անցկացված ընտրություններն առանց կեղծիքների չեն եղել: