Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:
Այս մասին նա ասել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում, հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»:
«Չնայած այս պահին կանխատեսումներ անելը ռիսկային է, մենք լավ նախանշաններ ունենք, որ առաջին պատվաստանյութը հասանելի կլինի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին», – ասել է Կիրիակիդեսը:
Անցյալ շաբաթ նման կանխատեսում էր արել Իտալիայի Առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան: