Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքենանին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Միացյալ Նահանգները հետևում է Բելառուսի շուրջ ստեղծված իրավիճակին: Միևնույն ժամանակ, նա քննադատել է խաղաղ ցուցարարների կալանավորումը, թեկնածուների քվեարկության մատչելիության սահմանափակումները և ընտրատեղամասերում տեղական անկախ դիտորդների ներկայության արգելքը, ինչպես նաև ընդդիմադիր թեկնածուների ահաբեկումը: